Հայկավան (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկավան (այլ կիրառումներ)

Հայկավան (նախկին անվանումը՝ Բաջողլի),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղադրված է Շիրակի դաշտում, Ախուրյան գետի աջ կողմում։ Գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Հայկավան է վերանվանվել 1946 թվականին։

Գյուղ
Հայկավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1531[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հայկավան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Հայկավան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Կլիմա խմբագրել

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկավանի մշտական բնակչությունը կազմել է 1107, առկա բնակչությունը՝ 1027 մարդ[2]։Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից։ Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։

Հայկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի188618971926193919591970197919892001200420112012
Բնակիչ391543104213531398141013481482141913761107[2]1532

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1187 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 49%, հետաշխատունակներ՝ 16%:

Տնտեսություն խմբագրել

Ունի 284 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 970 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 102 և 193 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ)։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել