Հայկական դրամ

ազգային արժույթ
Այս հոդվածը Հայաստանի արժույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։

Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[3][4]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[3]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[5][6]

Հայկական դրամ
50 000 դրամանոց թղթադրամը, որը թողարկվում է 2018 թվականից
50 000 դրամանոց թղթադրամը, որը թողարկվում է 2018 թվականից
ISO 4217 կոդAMD
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պաշտոնական
օգտագործում
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Կազմված է100 լումայից
Նշան֏
Մետաղադրամներ10, 20, 50, 100, 200,
500 դրամ
Թղթադրամներ1000, 2000, 5000,
10 000, 20 000,
50 000, 100 000 դրամ
Կենտրոնական բանկՀայաստանի կենտրոնական բանկ
Վեբ-կայքwww.cba.am
Փոխանակման կուրս
(2023-01-14[1][2] դրությամբ)
1 USD= 396.56 AMD
1 EUR= 424.21 AMD
1 GBP= 484.87 AMD
1 RUB= 5.88 AMD

Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[7][8]։

Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝

ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։

Պատմություն խմբագրել

Կոմենդարյանի՝ դրամի սկզբնական գրանշանը
Արուտչյանի էսքիզը
Դրամը խորհրդանշող բրոնզե արձանը

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլու՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլու՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը։

Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»[9][10][11]։

1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը[8][12]։

Դրամի գրանշանը խմբագրել

ՀՀ ԿԲ խորհրդի 2001 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից հավանություն է տրվել Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի համանման էսքիզներին[10][13][14]։ Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով։

2007 թվականին « » գրանշանը գրանցվել է ՀՀ պետական ստանդարտում, իսկ 2012 թվականին վերջնականապես հաստատվել է ISO/UNICODE միջազգային ստանդարտներում[9][13]։

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան։ Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

Թղթադրամներ խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են յոթ անվանական արժեքով թղթադրամներ։ Դրանք բոլորն ունեն բարձր պաշտպանվածություն և որակ[7][10], իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտերկրյա թղթադրամներին, որոշ դեպքերում նաև գերազանցում են[15][16]։ Շրջանառությունից հետ կանչված մյուս բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ կենտրոնական բանկում և Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում[12][17]։

1993-1995 թվականների նմուշի թղթադրամներ խմբագրել

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» (1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»), «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 1]:

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»։

10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի, 1000 դրամանոց թղթադրամինը՝ Աշոտ Մանուկյանի, 5000 դրամանոց թղթադրամինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։

Դիմերեսի և դարձերեսի պատկերներԱնվանական
արժեք
Չափեր, մմՀիմնական
գույներ
ՆկարագրությունՇրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
10 դրամ[վ 1]125×62սրճագույն,
մանուշակագույն
Դիմերեսը՝ Երևանի երկաթուղային կայարանը և Սասունցի Դավթի արձանը։ Սերիան՝ «ԱԱ»։
Դարձերեսը՝ Արարատ լեռը։
1993-11-22-ից2014-04-01-ին
25 դրամ[վ 2]125×62դեղին,
շագանակագույն
Դիմերեսը՝ սեպագիր արձանագրություն և առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից։ Սերիան՝ «ԲԱ»։
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից2014-04-01-ին
50 դրամ[վ 3]125×62կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի շենքը Երևանում։ Սերիան՝ «ԳԱ»։
Դարձերեսը՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը։
1993-11-22-ից2014-04-01-ին
100 դրամ135×65մանուշակագույն,
կապույտ,
կարմիր
Դիմերեսը՝ Արարատ լեռը և Զվարթնոցի տաճարը։ Սերիան՝ «ԴԱ» կամ «ԴԲ»։
Դարձերեսը՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։
1993-11-22-ից2014-04-01-ին
200 դրամ135×65շագանակագույն,
դեղին,
կանաչ
Դիմերեսը՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զարդանախշեր։ Սերիան՝ «ԵԱ» կամ «ԵԲ»։
Դարձերեսը՝ զարդանախշեր։
1993-11-22-ից2014-04-01-ին
500 դրամ135×65կանաչ,
շագանակագույն
Դիմերեսը՝ Տիգրան Մեծի արծաթե դրամը, Արարատ լեռը և զարդանախշեր։ Սերիան՝ «ԶԱ» կամ «ԶԲ»։
Դարձերեսը՝ բացված գիրք՝ հայոց այբուբենի առաջին տառերով, փետուր և զարդանախշեր։
1994-03-01-ից[19]2005-09-01-ին
1000 դրամ145×68շագանակագույն,
նարնջագույն
Դիմերեսը՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը և Մատենադարանի շենքը։ Սերիան՝ «ԹԱ»։
Դարձերեսը՝ Աղիտու գյուղի կոթող-մահարձանը։
1994-10-24-ից2004-03-01-ին
5000 դրամ145×71կանաչ,
մանուշակագույն,
դեղին
Դիմերեսը՝ Գառնիի հեթանոսական տաճարը։ Սերիան՝ «ԷԱ»։
Դարձերեսը՝ Անահիտ դիցուհու դիմաքանդակը։
1995-09-06-ից2005-07-01-ին
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։

1998-2015 թվականների նմուշի թղթադրամներ խմբագրել

Գրառումները դիմերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, սերիան, տպագրման տարեթիվը, թողարկող բանկի անվանումը (բացառությամբ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի)՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «բանկի նախագահ» ու «ֆինանսների նախարար» գրառումները և այդ պաշտոնյաների ստորագրությունները[ն 2], 50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների վրա՝ նաև պատկերված գործիչի անունը, կյանքի ու մահվան տարիները, իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ «ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ» և «1700» գրառումները։

Գրառումները դարձերեսին՝ անվանական արժեքը թվանշաններով և բառերով, թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և անգլ.՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ 50 000 դրամանոց թղթադրամի վրա՝ նաև «ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է» և «301-2001» գրառումները։

50, 100, 500, 1000, 5000, 10 000 և 20 000 դրամանոց թղթադրամների էսքիզները՝ Աշոտ Մանուկյանի, 50 000 դրամանոց թղթադրամինը՝ Ռուբեն Արուտչյանի, 100 000 դրամանոց թղթադրամինը՝ Հարություն Սամուելյանի։ Թղթադրամները տպագրվել են ավստրիական «OeBS», բրիտանական «De La Rue», գերմանական «Giesecke & Devrient» և նիդերլանդական «Joh. Enschede» ընկերություններում։ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին․ այն առաջին և առայժմ միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում[7][21][22]։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը[23][24], իսկ թղթադրամների միջազգային հանրության կողմից կազմակերպված 2010 թվականի միջազգային մրցույթում՝ երրորդ տեղը «Տարվա թղթադրամը» անվանակարգում[24]։

Դիմերեսի և դարձերեսի պատկերներԱնվանական
արժեք
Չափեր, մմՀիմնական
գույներ
ՆկարագրությունՇրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
50 դրամ122×65վարդագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկարը, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը։ Սերիան՝ «Ա»։
Դարձերեսը՝ դրվագ «Գայանե» բալետից, Արարատ լեռը։
1998-11-23-ից2004-04-01-ին
100 դրամ122×65կապույտ,
մանուշակագույն
Դիմերեսը՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, տիեզերքի խորհրդանշական պատկերը։ Սերիան՝ «Բ»։
Դարձերեսը՝ Բյուրականի աստղադիտարանը, աստղադիտակի սխեմայական պատկեր։
1998-11-23-ից2004-04-01-ին
500 դրամ129×72մոխրագույն,
կարմիր
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը՝ Երևանի հատակագծի ֆոնին։ Սերիան՝ «Գ»։
Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը։
2000-09-01-ից[ն 3]
1000 դրամ136×72կանաչ,
մոխրագույն
Դիմերեսը՝ գրող Եղիշե Չարենցի դիմանկարը, հատված նրա բանաստեղծությունից՝ Արարատ լեռան ֆոնին։ Սերիան՝ «Դ»։
Դարձերեսը՝ պատկեր Հին Երևանից՝ երկհարկանի շենք և երկձի ֆայտոն։
1999-03-01-ից
5000 դրամ143×72կանաչ,
դարչնագույն
Դիմերեսը՝ գրող Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ ճարտարապետական հուշարձանի ֆոնին։ Սերիան՝ «Ե»։
Դարձերեսը՝ Լոռվա բնապատկեր Սարյանի կտավից[ն 4]:
2000-07-01-ից
10 000 դրամ150×72մանուշակագույն,
երկնագույն
Դիմերեսը՝ գրող Ավետիք Իսահակյանի դիմանկարը՝ Արագած լեռան ֆոնին, փետրագրիչ։ Սերիան՝ «Ը»։
Դարձերեսը՝ տեսարան Հին Գյումրիից։
2003-11-01-ից
20 000 դրամ155×72շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Դիմերեսը՝ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ նրա կտավներից մեկի ֆոնին։ Սերիան՝ «Զ»։
Դարձերեսը՝ հատված Սարյանի «Հայաստան» բնանկարից։
1999-03-01-ից
50 000 դրամ160×79շագանակագույն,
դարչնագույն
Դիմերեսը՝ Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված։ Սերիան՝ «ԷԱ» կամ «ԷԲ»։
Դարձերեսը՝ խաչքար Կեչառիսից, Արարատ լեռը և խորհրդանշական պատկեր․ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծ արքան ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին։
2001-06-04-ից
100 000 դրամ160×72կապույտ,
դարչնագույն
Դիմերեսը՝ Եդեսիայի Աբգար Ե արքան, հատված 1-ին դարի տարածաշրջանային քարտեզից, ոսկե դրամ։ Սերիան՝ «ԶԱ»։
Դարձերեսը՝ Թադեոսի կողմից Աբգար Ե արքային Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը։
2009-08-24-ից
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։
Վերաթողարկումները
Դիմերեսի և դարձերեսի պատկերներԱնվանական
արժեք
Չափեր, մմՀիմնական
գույներ
Տարբերությունը առաջին նմուշի
համեմատությամբ
Շրջանառության
մեջ է
Շրջանառությունից
հանվել է
1000 դրամ136×72կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «Թ» կամ «Լ»։2002-07-01-ից
1000 դրամ136×72կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «ԱԱ»։2011-09-30-ից
1000 դրամ136×72կանաչ,
մոխրագույն
Սերիան՝ «ԱԲ»։2015-12-21-ից
5000 դրամ143×72կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «Ժ» կամ «Խ»։2003-07-10-ից
5000 դրամ143×72կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «ԲԱ»։2010-01-11-ից
5000 դրամ143×72կանաչ,
դարչնագույն
Սերիան՝ «ԲԲ»։2012-06-25-ից
10 000 դրամ150×72մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «Ծ»։2006-05-31-ից
10 000 դրամ150×72մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «Կ»։2008-04-14-ից
10 000 դրամ150×72մանուշակագույն,
երկնագույն
Սերիան՝ «ԳԱ»։2012-06-25-ից
20 000 դրամ155×72շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «Է»։2007-06-15-ից
20 000 դրամ155×72շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «ԴԱ»։2010-01-11-ից
20 000 դրամ155×72շագանակագույն,
դեղին,
նարնջագույն
Սերիան՝ «ԴԲ»։2012-06-25-ից
Պատկերների մասշտաբը՝ 1.4 փիքսել 1 մմ-ի վրա։

Մետաղադրամներ խմբագրել

ՀՀ Կենտրոնական բանկի սահմանմամբ Հայաստանի դրամաշրջանառության մեջ են գտնվում մետաղադրամների հետևյալ տեսակները[28]՝

  • շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
  • հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
  • հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման[29];
  • ներդրումային մետաղադրամներ․ թողարկվում են բնակչությանը՝ ազատ միջոցները արծաթե դրամներում ներդնելու հնարավորություն տալու, ինչպես նաև ազգային պատմության ճանաչումն ու մշակութային արժեքների տարածման նպատակով և կարող են վերաթողարկվել[30][31]։

Շրջանառու մետաղադրամներ խմբագրել

1994 թվականի նմուշի մետաղադրամներ խմբագրել

Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։

Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական արժեքՆյութՔաշ, գՏրամագիծ, մմԴրամաշուրթՇրջանառության
մեջ է
10 լումաալյումին0.5916.0հարթ1994-02-21-ից[ն 5]
20 լումաալյումին0.7518.0հարթ1994-02-21-ից[ն 5]
50 լումաալյումին0.9320.0հարթ1994-02-21-ից[ն 5]
1 դրամալյումին1.3922.0ատամնավոր1994-02-21-ից[ն 5]
3 դրամալյումին1.6324.0ատամնավոր1994-02-21-ից[ն 5]
5 դրամալյումին1.9826.0հարթ1994-02-21-ից[ն 5]
10 դրամալյումին2.3028.0հարթ1994-02-21-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

2003-2004 թվականների նմուշի մետաղադրամներ խմբագրել

Դիմերեսը. կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»։

Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։

Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։

Դիմերեսի և դարձերեսի
պատկերներ
Անվանական
արժեք
ՆյութՔաշ, գՏրամագիծ, մմԴրամաշուրթՇրջանառության
մեջ է
10 դրամալյումին1.3020.0ատամնավոր2004-12-01-ից
20 դրամպղնձապատ պողպատ2.7520.5հարթ2003-01-01-ից
50 դրամարույրապատ պողպատ3.5021.5ատամնավոր2003-01-01-ից
100 դրամնիկելապատ պողպատ4.0022.5ատամնավոր2003-01-01-ից
200 դրամարույր4.5024.0ատամնավոր2003-01-01-ից
500 դրամմելքիոր (կենտրոն),
արույր (օղակ)
5.0022.0ընդհատվող ատամնավոր2003-03-31-ից
Պատկերների մասշտաբը՝ 4.0 փիքսել 1 մմ-ի վրա։

Հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ խմբագրել

ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային և հոբելյանական մետաղադրամների 20 տարատեսակներ, որոնք բնորոշվում են որպես շրջանառու մետաղադրամներ.

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ խմբագրել

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին[29]։

Ներդրումային դրամներ խմբագրել

Ներդրումային դրամները բարձր հարգի թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնց շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ շատ երկրներում դրանց առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով։ Այդ պատճառով նեդրումային մետաղադրամներն ունեն պարունակվող թանկարժեք մետաղի գնին մոտ վաճառքի գին, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին և առայժմ միակ ներդրումային դրամը «Նոյյան տապան» շարքն է[30][35][36]։

Տես նաև խմբագրել

AMD ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝:CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝CAD CHF EUR GBP JPY RUB USD


Նշումներ խմբագրել

  1. 1993-1995 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Իսահակ Իսահակյան, Բագրատ Ասատրյան։ Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Ջանիկ Ջանոյան, Լևոն Բարխուդարյան[18]։
  2. 1998-2012 թվականների նմուշի թղթադրամների վրա առկա է ՀՀ ԿԲ հետևյալ նախագահներից մեկի ստորագրությունը՝ Տիգրան Սարգսյան, Արթուր Ջավադյան։ Առկա է նաև ՀՀ ֆինանսների հետևյալ նախարարներից մեկի ստորագրությունը՝ Էդվարդ Սանդոյան, Լևոն Բարխուդարյան, Վարդան Խաչատրյան, Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան[20]։
  3. 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ վերաթողարկումների բացակայության և համարժեք մետաղադրամներով փոխարինման հետևանքով[17][21][25]։
  4. 5000 դրամանոց թղթադրամի դարձերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» կտավի՝ համակարգչային մշակում անցած տարբերակը[26][27]։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 10, 20, 50 լումա և 1, 3, 5 դրամ անվանական արժեքով մետաղադրամները փաստացի դուրս են մղվում շրջանառությունից՝ իրենց շատ ցածր գնողունակության պատճառով[21][32][33]։

Վրիպակներ խմբագրել

  1. 1993 թվականի նմուշի 10-դրամանոց թղթադրամի վրա տառասխալով էր գրված անվանական արժեքը՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ» ձևի փոխարեն «ՏԱՍ ԴՐԱՄ» ձևով։
  2. 1993 թվականի նմուշի 25-դրամանոց թղթադրամի վրա սխալ էր գրված անվանական արժեքը․ «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով՝ «ՔՍԱՆ ՀԻՆԳ»։
  3. 1993 թվականի նմուշի 50-դրամանոց թղթադրամի վրա սխալ գրառում կար՝ «ՀՒՍՈՒՆ ԴՐԱՄ» («վյուն»-ով), պետք է լիներ «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ» («ինի»-ով)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դրամի փոխարժեք; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2023-01-14
  2. ԿԲ Փոխարժեքներ ՀՀ b24.am։ Վերցված է 2023-01-14
  3. 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին; ՀՀ ԱԺ կայք, գլուխ 6
  4. Հայկական դրամը; armeco.am։ Վերցված է 2015-11-29
  5. Armenian Dram Sign; symbl.cc (անգլ.)։ Վերցված է 2017-02-11
  6. The Unicode Standard 8.0, Armenian; unicode.org (անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 Դրամի պաշտպանական հատկանիշները; armworld.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-27
  8. 8,0 8,1 Վերադարձ 1993 թվական՝ դրամը 20 տարեկան է; banks.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-29
  9. 9,0 9,1 Հայկական դրամի պատմությունից. 1993-ի նոյեմբերի 22-ին «ծնվեց» հայկական դրամը; panarmenian.net։ Վերցված է 2015-12-02
  10. 10,0 10,1 10,2 Драму - 15 лет; express.am Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2015-11-27
  11. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 5
  12. 12,0 12,1 Դրամաշրջանառությունը ՀՀ-ում; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-11-29
  13. 13,0 13,1 Հայաստանի Հանրապետության դրամի գրանշանը; ՀՀ ԿԲ կայք
  14. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդ․ Արձանագրային որոշում Հայաստանի Հանրապետության դրամի խորհրդանշանի ընտրության մասին; irtek.am
  15. Հայկական դրամը պաշտպանվածության մակարդակով չի զիջում եվրոյին
  16. Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամները; panarmenian.net։ Վերցված է 2005-11-29
  17. 17,0 17,1 Ինչպես է ստեղծվել հայկական դրամը; slaq.am(չաշխատող հղում)։ Վերցված է 2015-11-29
  18. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 14-21
  19. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 19
  20. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 22-41
  21. 21,0 21,1 21,2 Ազգային դրամանիշերը; countryarmenia.com Արխիվացված 2016-08-14 Wayback Machine։ Վերցված է 2015-11-29
  22. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 38
  23. Ի՞նչ արժեն հայկական մետաղադրամները; armenian.irib.ir Արխիվացված 2019-02-03 Wayback Machine։ Վերցված է 2016-01-05
  24. 24,0 24,1 Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 214
  25. Շրջանառությունից հանվում են մանր թղթադրամները; azatutyun.am։ Վերցված է 2015-11-29
  26. Հետաքրքիր փաստ՝ 5000 դրամանոցի մասին; asekose.am։ Վերցված է 2015-11-29
  27. Armenia; tomchao.com։ Վերցված է 2015-11-30
  28. Ճանաչիր քո դրամը; ՀՀ ԿԲ կայք, էջ 16-20
  29. 29,0 29,1 Հայաստանի Հանրապետության հուշադրամները; ՀՀ ԿԲ կայք
  30. 30,0 30,1 Ներդրումային դրամներ; ՀՀ ԿԲ կայք։ Վերցված է 2015-10-23
  31. Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, էջ 7
  32. Մինչև տասը դրամ անվանական արժեքով մետաղադրամների ընդհանուր ծավալը շրջանառության մեջ շուրջ 49 մլն դրամ է
  33. The coin worth less than any other in the world; bbc.com (անգլ.)։ Վերցված է 2015-11-29
  34. Մամլո հաղորդագրություն «Հայաստանի վայրի ծառերը» շրջանառու հիշատակային մետաղադրամների վերաբերյալ; ՀՀ ԿԲ կայք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  35. Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները; panarmenian.net։ Վերցված է 2015-11-08
  36. Noah´s Ark Silver Bullion Coin; geiger-edelmetalle.de Արխիվացված 2021-08-14 Wayback Machine (անգլ.)։ Վերցված է 2021-108-14

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական դրամ» հոդվածին։