Հայկազ Կոստանյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)

Հայկազ Արշակի Կոստանյան (1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 21, 1938(1938-04-21), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ, քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1916

Հայկազ Կոստանյան
Կենտկոմի քարտուղար
1918 - 1934
 
Կուսակցություն՝ԽՄԿԿ[1][2]
Կրթություն՝Ներսիսյան դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] և Սարատովի համալսարան[1]
Մասնագիտություն՝կուսակցական աշխատող և պետական գործիչ
Ծննդյան օր1897[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օրապրիլի 21, 1938(1938-04-21)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, Սարատովի և Հայաստանի հեղափոխական շարժումներին։ 1918-1920 թվականներին եղել է Սարատովի լուսավորության կոմիսարը։ 1920 թվականի հունիսից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կոստանյանը 1921-1923 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար։ 1923-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925-1928 թվականներին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ։ Մասնակցելով արհմիութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել Էռնստ Թելմանի, Մորիս Թորեզի, Բելա Կունի, Պալմիրո Տոլյատիի և այլոց հետ։ 1928-1930 թվականներին Կոստանյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931-1934 թվականներին՝ ՀամԿ(բ)կ Ղրիմի մարզկոմի առաջին քարտուղար և Պրոֆինտերնի քարտուղար։ 1934 թվականին նշանակվել է Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկազ Կոստանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620