Հայկաբերդ (Հայոց ձոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաբերդ (այլ կիրառումներ)

Հայկաբերդ (նաև՝ Սարդուրիխինիլի, Սարդուրիհուրդա, թուրքական անվանումն է՝ թուրքերեն՝ Çavuştepe /Չավուշթեփե/, քրդական անվանումն է քրդ.՝ Aspeşîn /Ասպեսին/), ամրոց-բնակատեղի պատմական Հայաստանի Հայոց ձոր գավառի Աստվածաշեն գյուղի հյուսիսարևելյան եզրին գտնվող բլրաշարի արևմտյան հրվանդանաձև ծայրին, ներկայի Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Գյուրպընար շրջանի Չավուշթեփե գյուղում։ Ամրոցը կազմված է երկու մասից՝ Վերին և Ներքին բերդերից։ Վերին բերդը գտնվում է արևելքում՝ ծովի մակերևույթից 1862 մետր բարձրության վրա։ Ներքին բերդը գտնվում է արևմուտքում ծովի մակերևույթից 1849 մետր բարձրության վրա[1]։

Հայկաբերդ
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՀասցեԱստվածաշեն
Վարչական միավորՎանի նահանգ
ԵրկիրԹուրքիա
ՊատվիրողՍարդուրի Բ
Անվանված էՀայկի պատվին
Ընթացիկ վիճակԱվեված
Վերահսկվում էՈչ լիարժեք
Բաց է հանրության համարԱյո
Քարտեզ
Քարտեզ
 Çavuştepe Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գոյութուն ունեն Հայկաբերդ ամրոցի հիմնադրման և ժամանակագրության մասին մի շարք տեսակետներ։ Համաձայն Մծուրք քաղաքում ծնված ասորի պատմիչ Մար Աբաս Կատինայի տեղեկության հիման վրա 18-րդ դարի հայազգի աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը ենթադրել է, որ Հայկաբերդը այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկը հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր[2]։ Համաձայն մի այլ պատմիչների՝ Հայկաբերդը հիմնադրել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ն՝ այն անվանելով Սարդուրիհուրդա կամ Սարդուրիխինիլի[1]։

Պատկերասրահ խմբագրել

Կառուցվածք խմբագրել

Հայկաբերդը կառուցված է լեռնաճյուղի վրա և պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ներքին ամրոցներ։ Վերին ամրոցը ներքևի հատվածից բարձր է շուրջ 30 մետրով։ Այստեղ գտնվում է Խալդի աստծո տաճարը, որն ունի 80 x 65 մետր մակերես։ Ներկայում գրեթե ավերված է, մասամբ պահպանվում են հիմքերը։ Ներքին հատվածը ստորոտից բարձր է շուրջ 50 մետրով և ունի 430 x 75 մետր մակերես[1][3]։ Ընդհանուր առմամբ ամրոցն ունի 1 կիլոմետր երկարություն ունեցող շրջապարիսպ, որի յուրաքանչյուր 6-10 մետրը մեկ հզորացված է եղել ուղղանկյուն որմնահեցերով։ Ամրոցի երկու հատվածները միմյանց հետ կապված են եղել մեջտեղում գտնվող դարպասով։ Ստորին հատվածում գտնվում է Վանի թագավորության դիցարանի ներկայացուցիչ բժշկության աստված Իրմուշինի տաճարի ավերակները[1][4], ինչպես նաև արևելքից արևմուտք տեղակայված մի շարք շինությունների մնացորդներ։ Շինությունների մի մասը նայելիս են եղել գլխավոր փողոցի կողմը։ Առկա են վիմափոր հորեր և կարասների սրահը, որի ներսում հսկայական կարասները դասավորված են չորս շարքով[1][5]։

Խալդիի տաճար խմբագրել

Խալդիի տաճարի հատակագիծ

Իրմուշինի տաճար խմբագրել

Իրմուշինի տաճարի հատակագիծ

Սեպագիր արձանագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. Հայկ Նահապետի հիմնած դաստակերտը՝ Հայկաբերդ, «armfvn.com»։
  3. Urartu: Savaş ve Estetik, İstanbul 2004, s. 63-64.(թուրքերեն)
  4. Erzen A., Bilgiç E., Boysal Y. Öğün B., Van Çeversi 1963 Çalişmalari, “Türk Arkeoloji Dergisi”, № XII-2, Ankara, 1965, s. 35.(թուրքերեն)
  5. Եսայան Ս., Քիլիմջյան Գ., Հայկաբերդ ամրոցը, «ԼՀԳ», 1991 թվական, № 6, էջ 102-103։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 167