Հայերը Ռումինիայում

Հայերը Ռումինիայում հաստատվել են զարգացած միջնադարում՝ սկսած 11-րդ դարի կեսերից, և բնակվում են մինչ այժմ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռումինիայի տարածքում ևս կա «Մոլդովա» անվանումով պատմական երկրամաս՝ ներառելով Մոլդովայի հանրապետությունը, և Ռումինիայի համանուն ժամանակակից մարզը, ուստիև հայ մատենագրության մեջ համայնքը հայտնի է որպես «Ռումինիայի և Մոլդովայի գաղթավայր»։

Ռումինահայեր
Ռումինիայի դրոշը
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Ռումինիա Ռումինիա3.000
Լեզու(ներ)
Հայերեն, Ռումիներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի

1946-48 թվականներին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։ Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 3000 հայ՝ կենտրոնացած մայրաքաղաք Բուխարեստում և Կոնստանցայում։

Պատմություն խմբագրել

Ռումինիայի հայկական համայնքը դասվում է Եվրոպայի հայկական գաղթավայրերից առավել հների շարքին։ Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Ռումինահայ գաղութը ներառում էր ոչ միայն ժամանակակից Ռումինիայի տարածքը, այլև Ռումինիայի պատմական երկրամասերից հյուսիսային Բուկովինան (Ուկրաինայի Չեռնովցիի մարզը) և Բեսարաբիան (Մոլդովա և Ուրկարինայի Օդեսայի մարզի հարավային հատված)։

Սուրբ Երրորդություն տաճարը Գեռլայում

Հայերը Ռումինիայի և Մոլդովայի տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռևս 967 թվականի Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին։ Գրեթե նույն շրջանում հայերի ներկայությունը արձանագրվում է նաև Տրանսիլվանիայում, ուր Հունգարիայի Գեզա դուքսի և Իշտվան թագավորի օրոք (997-1038 թվականներ) նրանք ստացան արտոնություններ և ազնվականական տիտղոսներ։ Հայերը ռումինական իշխանապետություններ են գաղթել Անի-Ղրիմ-Աքերման (Չետատեա Ալբա) ճանապարհով։ Հայերը սկսել են բնակություն հաստատել Բալկանյան թերակղզում, այդ թվում՝ Ռումինիայում Անիի (1236), ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո (1375)։

Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ 14-րդ դարի երկրորդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարը հատուկ հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ։ Նա Լեհաստանի Լվով քաղաքից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել Սուչավա, Սիրետ, Չեռնովցի քաղաքներում՝ շնորհելով մի շարք արտոնություններ։ Ռումինիայի մեկ այլ պատմական երկրամասում՝ Վալախիայում, հայերը հաստատվեցին քիչ ավելի ուշ` 14-րդ դարում։ 1400-1435 թվականներին նրանց ներկայությունը նշմարվում է Բուխարեստ, Թըրգովիշտե, Պիտեշտ, Կրայովա եւ Ջիուրջու քաղաքներում, այնուհետև Դոբրուջայում։ 1418 թվականին Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարի հրավերով Լեհաստանից երկիր է գաղթել 3000 հայ ընտանիք։

Մեծ թվով հայեր Ռումինիա են եկել 1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի, 1475 թվականին՝ Ղրիմի թուրքական զավթումից հետո։ Նոր գաղութներ են հիմնվել Յաշում, Ֆոկշանում, Բոտոշանում, Դորոհոյում, Վասլույում, Գալացում և Հոտինում, կառուցվել է հայկական երկու քաղաք՝ Արմենոպոլիս (Գեռլա) և Գրիգորիոպոլիս (ԳրիգորիուպոլՄեծն Ստեփան իշխանի օրոք (1457-1504) ևս 10.000 հայեր հաստատվում են Մոլդովայում։

Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ։ 16-րդ դարում երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին։ Հոսպոդար Միհայ Վիտեազուլի (16-17-րդ դարեր) խորհրդական հայազգի Արմին Պետերը եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, տիրապետել է օտար լեզուների։ Ռումինական պետության հայտնի դիվանագետներից էր Մանուկ Բեյը։ 1877-78 թվականներին Թուրքիայի դեմ ազատագրական պայքարում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը։

Հայերի հոսքը շարունակվել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի, 1909 թվականի Ադանայի կոտորածի և 1915 թվականի Մեծ եղեռնի հետևանքով։ Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թվականին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Ռումինիայում հայերի թիվը հասել էր մոտ 30000-ի։

Մշակույթ խմբագրել

Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։ Գրաբարով և միջին հայերենով դասավանդումներին զուգահեռ՝ Ռումինիայում և հարևան Լեհաստանում տարածվում է տեղական «առտիալի բարբառ»ը։

19-րդ դարի կեսերին զարգանում էր նաև հայկական կրթությունը և մշակույթը։ Յաշի «Մեղու» հայկական տպագրատան մեջ 1847 թվականին Գեորգե Ասաքիի հոգածությամբ լույս տեսավ Հայոց լեզվի Այբբենարանը։ Բուխարեստում, Ֆրումոասայում, Գալացում, Գեռլայում հրատարակվում էին հայերեն գրականություն և մամուլ, որոնց մեջ նշանավոր էր Սոնգոթ Քրիշտոֆի կողմից 1887-1907 թվականներին հրատարակած հունգարալեզու «Արմենիա» պարբերականը։ Կատարվեցին ուսումնասիրություններ և թարգմանություններ, հրատարակվեցին գրքեր, հիմնվեց գիտության նոր ճյուղ` հայագիտությունը։

Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։ 1948-1955 թվականներին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955-94 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա

Նշանավոր դեմքեր են եղել լուսավորական Գեորգե Ասաքին, գիտնականներ Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրու Միսիրը, Աննա Ասլանը, գրողներ Յոն Բարբուն, Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը, նկարիչ Չիկ Տամատյանը, երգիչ Կարպիս Զոբյանը։ Հայկական ծագում է վերագրվում բանաստեղծ Միհայիլ Էմինեսկուին։

Ռումինիայում տարբեր ժամանակներում կառուցվել են հայ առաքելական եկեղեցիներ և վանքեր՝

Ռումինիայում կառուցված հայ կաթողիկե եկեղեցիներն են՝

Տնտեսություն խմբագրել

Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։ Ուշ միջնադարում Ռումինիայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտրում մեծ դերակատարում են ունեցել հայ վաճառականները։ «Հայկական կառքերը» անցնում էին Հունգարիան, Ավստրիան, Լեհաստանը, Պրուսիան, Ռուսիան, հասնում մինչև Կոնստանտնուպոլիս, Պարսկաստան ու Հնդկաստան։ Հայերը նաև խոշոր կալվածատերեր էին, և իրենց ծաղկման շրջանում տիրում էին Հյուսիսային Բուկովինայի (Չեռնովցի, Ուկրաինա) հողերի մեկ երրորդ մասին։

Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 29