Հայերը Մոլդովայում

Մոլդովայի տարածքում հայերը հաստատվել են դեռևս միջնադարում։ Նրանք այստեղ են գաղթել Ղրիմից։ 1401 թ-ին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն։ Հայերը բնակվել են Սորոկի, Բենդերի, Քիշնև, Կաուշանի, Աքքերման քաղաքներում, ավելի ուշ՝ 1792 թ-ին, նրանք հիմնել են Գրիգորիուպոլիսը։ Մոլդովայի հայ գաղութն օգտվել է արտոնություններից. ունևոր դասին իրավունք է տրվել զբաղեցնելու պետական պաշտոններ, կրելու ազնվականական տիտղոսներ։ Մոլդովայում հայտնի հայ գործիչներ են եղել Մանուկ բեյ Միրզայանը. նա է հիմնել Հնչեշտ (հետագայում՝ Կոտովսկ) քաղաքը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ապա՝ Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ, հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, հայտնի հոգևորական Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանը, բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը և շատ ուրիշներ։ Հայ համայնքը վերածնունդ է ապրում 1990-ական թվականների սկզբից։ Ներկայումս Մոլդովայում բնակվում է մոտ 9-12 հզ. հայ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեն հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքին։ Հայերը բնակվում են Քիշնև, Բելցի, Բենդերի և այլ քաղաքներում։ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում հայերը կազմում են 1.000 մարդ հիմնական Տիրասպոլում և այլ քաղաքներում։ Մոլդովայում գործում է հայկական 4 եկեղեցի, դպրոցներ, հայ մշակույթի Անի կենտրոնը, որի նպատակը հայկական ավանդույթների և տարածքի հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանությունն է։

Մոլդովահայեր
Մոլդովայի դրոշը
Ընդհանուր քանակ

20.000-30.000

Բնակեցում
Մոլդովա Մոլդովա12.000
Ռումինիա Ռումինիա1.000
Հունգարիա Հունգարիա
Լեհաստան Լեհաստան
Ուկրաինա Ուկրաինա
Բուլղարիա Բուլղարիա
Բելառուս Բելառուս
Ռուսաստան Ռուսաստան
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Եվրոպա Եվրոպա
Լեզու(ներ)
Հայերեն, մոլդավերեն, ռումիներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Տես նաև խմբագրել