Հայերն Ավստրալիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Ավստրիալիայի առաջին հայը եղել է նորջուղայեցի Մելքում Մանուկյանը, ով 1870 թվականին Հնդկաստանից անցել է Մելբուռն, ապա բնակություն հաստատել Սիդնեյի մոտակայքում գտնվող Լեյքլենդս գյուղում և զբաղվել խանութպանությամբ[4]։ Բայց որպես համայնք՝ ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է 60.000 հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիսբենում, Կանբեռայում, Պերթում։ Կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ։ Սիդնեյում և Մելբուռնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թ.-ին։
Ավստրալահայեր Australian Armenians | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
16,723 (ըստ ծագման, 2011) (գնահատական)[1] | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Հայերեն, արաբերեն, ռուսերեն, Ավստրալիական անգլերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական, Բողոքականություն) |
Ավստրալիա | Հայաստան |
Ազգային կյանքը կազմակերպում են բազմաթիվ մշակութային, բարեգործական, մարզական ու երիտասարդական միություններ։ Հրատարակվում են հայերեն պարբերականներ (Գարուն, Լույս, Հույս, Արմենիա), գործում են թատերախմբեր, երգչախմբեր, հայկական ռադիոժամեր (Նոր սերունդի ձայն, Էրեբունի)։2002 թ.-ից Մելբուռնում գործում է Հայ արտ մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է հայ գեղանկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The People of Australia – Statistics from the 2011 Census (PDF). Australian Government. 2014. ISBN 978-1-920996-23-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Armenian National Committee of Australia: Community». Armenian National Committee of Australia. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Diaspora – Australia». Office of the High Commissioner for Diaspora Affairs. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Խաչատուր Դադայան, «Գիրք վաճառականական»,