Հայաստանի Կառավարություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։

Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։

Կառուցվածք խմբագրել

Հայաստանի կառավարության գլխավոր շենք
ՊաշտոնԱնուն, ԱզգանունՊատկերԿուսակցությունՊաշտոնավարման սկիզբ
ՎարչապետՆիկոլ Փաշինյան Քաղաքացիական պայմանագիր2018 մայիսի 8
ՓոխվարչապետՄհեր Գրիգորյան անկուսակցական2018 մայիսի 12
Տիգրան Խաչատրյանանկուսակցական2022 դեկտեմբերի 19
Պաշտպանության նախարարՍուրեն Պապիկյան Քաղաքացիական պայմանագիր2021 նոյեմբերի 15
Արտաքին գործերի նախարարԱրարատ Միրզոյան Քաղաքացիական պայմանագիր2021 օգոստոսի 19
Ներքին գործերի նախարարՎահե Ղազարյանանկուսակցական2023 հունվարի 9
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարԳնել Սանոսյան Քաղաքացիական պայմանագիր2021 օգոստոսի 2
Շրջակա միջավայրի նախարարՀակոբ Սիմիդյան Քաղաքացիական պայմանագիր2021 դեկտեմբերի 10
Էկոնոմիկայի նախարարԳևորգ Պապոյան Քաղաքացիական պայմանագիր2024 մարտի 5
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՆարեկ ՄկրտչյանՔաղաքացիական պայմանագիր2021 օգոստոսի 2
Արդարադատության նախարարԳրիգոր Մինասյանանկուսակցական2022 դեկտեմբերի 26
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարՄխիթար Հայրապետյան Քաղաքացիական պայմանագիր2023 դեկտեմբերի 29
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԺաննա Անդրեասյանանկուսակցական2022 դեկտեմբերի13
Ֆինանսների նախարարՎահե ՀովհաննիսյանՔաղաքացիական պայմանագիր2022 դեկտեմբերի 20
Առողջապահության նախարարԱնահիտ ԱվանեսյանՔաղաքացիական պայմանագիր2021 հունվարի 18

Հայաստանի վարչապետին ենթակա մարմիններ խմբագրել

ՊաշտոնԱնունԿուսակցությունՊաշտոնավարում
Ազգային անվտանգության ծառայության տնօրենԱրմեն Աբազյանանկուսակցական8 նոյեմբերի 2020
Պետական վերահսկողության ծառայության պետՌոմանոս ՊետրոսյանՔաղաքացիական պայմանագիր10 դեկտեմբերի 2021
Արտաքին հետախուզության ծառայության տնօրենՔրիստինե Գրիգորյանանկուսակցական4 հոկտեմբերի 2023
Պետական պահպանության ծառայության պետԱրթուր Գասպարյանանկուսակցական4 մարտի 2024

Հայաստանի կառավարությանը ենթակա մարմիններ խմբագրել

ՊաշտոնՂեկավարՊաշտոնավարման սկիզբ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահՌուստամ Բադասյան2021 օգոստոսի 4
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահՍտեփան Մնացականյան2018 մայիսի 21
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահՍուրեն Թովմասյան2019 դեկտեմբերի 5

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի կառավարման համակարգը».

Արտաքին հղումներ խմբագրել