Համբարձում Տերտերյան

Հայ քաղաքաղան գործիչ

Համբարձում Մանվելի Տերտերյան (1884, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1955), հայ իրավաբան, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1], Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար (1920 նոյեմբերի 24 - դեկտեմբերի 2), Հայաստանի առաջին հանրապետության հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատար (1920 նոյեմբերի 24-դեկտեմբերի 2)[2]։ Եղել է Նոր Նախիջևանի Հայ Յեղափոխական Դաշնակցության Նոր Նախիջևանի Կենտրոնական կոմիտեի նախագահ[2]։

Համբարձում Տերտերյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
1920 նոյեմբերի 24 - 1920 դեկտեմբերի 2
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատար
1920 նոյեմբերի 24 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝իրավաբան
Ծննդյան օր1884
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր1955
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1884 թվականին Նոր Նախիջևանի շրջանի Թոփտի գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա շարունակել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Ավարտել է Վլադիկազկազի գիմնազիան, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Իրավագիտական ֆակուլտետը։ Այնուհետև Նոր Նախիջևանում զբաղվել է իրավաբանությամբ։ Եղել է Նոր Նախիջևանի Հայ Յեղափոխական Դաշնակցության Նոր Նախիջևանի Կենտրոնական կոմիտեի նախագահը։ 1911-1914 թթ. եղել է Նոր Նախիջևանի շրջանի Թոփտի գյուղի ծխական դպրոցի հոգաբարձու։ 1914-1917 թթ. եղել է Նոր Նախիջևանի Թեմական դպրոցի հոգաբարձու, ինչպես նաև նույն քաղաքի համայնական խորհրդի անդամ և փոխնախագահ։ 1918-1919 թթ. եղել է Նոր Նախիջևանում ստեղծված Կովկասյան ֆրոնտի Պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, ապա՝ նախագահ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1919 թվականի հունիսից` Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդարանի պատգամավոր։ 1920 թվականի ամռանը Լևոն Շանթի գլխավորած ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Մոսկվայում և Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական բանակցություններին։ 1920 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2Սիմոն Վրացյանի գլխավորած ՀՀ կառավարության կազմում եղել է Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար, հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատարը[2]։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1921 թվականի փետրվարի 18-ը, համաձայն 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի համաձայնագրի, Խորհրդային Հայաստանի կառավարության կազմում զբաղեցրել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ 1921 թվականի փետրվարի 18-ի ապստամբությունից հետո մինչև ապստամբության վախճանը՝ ապրիլի 2-ը Հայրենիքի Փրկության կոմիտեի կառավարության կազմում եղել է ֆինանսների և հանրային խնամատարության նախարար։ Ապստամբության պարտությունից հետո ապստամբության մյուս մասնակիցների հետ անցել է Զանգեզուր։ 1921 թվականի ամռանն անցել է Իրան։ Հետագա գործունեության և մահվան տեղի և թվականի մասին տվյալներ չկան։ Հավանաբար զբաղվել է իրավաբանությամբ։

Երկեր խմբագրել

  • Ինչ պիտի գիտնայ երիտասարդ Դաշնակցականը, Թեհրան, 1955, 136 էջ։
  • Համբարձում Տէրտէրեանի յուշերը 1920 դեկտ. 2-ից մինչեւ 1921 ապրիլ 2 կատարուած դէպքերի մասին, տես Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Զ. հատ., Պէյրութ, 2007, էջ 272-301։

Գրականություն խմբագրել

  • Սիմոն Վրացեան, «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրտ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրտ., Երևան, 1993, 704 էջ։
  • Շահան, «Երեւանի համաձայնագիրը», Պոսթըն, 1941, 112 էջ։
  • Սիմոն Վրացեան, «Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ», Պէյրութ, 1953, 205 էջ։
  • Սիմոն Վրացեան, «Կեանքի ուղիներով», Զ. հատ., Պէյրութ, 1967, 348 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 2007, 344 էջ։
  • Ռուբինա Փիրումեան «Հայաստանը Հ. Յ. Դ.–բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917–1921 թթ.)», Երևան, 1997, 421 էջ։
  • Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), Երևան, 2010, 800 էջ։
  • Գեղամ Պետրոսյան, «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)», Երևան, 2011, 416 էջ։
  • Ռիչարդ Հովհաննիսյան «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), Երևան, 2016, 548 էջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  2. 2,0 2,1 2,2 Համբարձում Տերտերյանի կենսագրությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ խմբագրել