Համբարձում Կարապետյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համբարձում Նիկոլայի Կարապետյան (հոկտեմբերի 2, 1927(1927-10-02)[1][2], Գյոզալդարա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - նոյեմբերի 21, 2004(2004-11-21), Երևան, Հայաստան), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1973 թ.)։

Համբարձում Կարապետյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1927(1927-10-02)[1][2]
Գյոզալդարա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էնոյեմբերի 21, 2004(2004-11-21) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Հայպետհրատ[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1969)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Համբարձում Կարապետյան հւշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Համբարձում Կարապետյանը ծնվել է Գյոզալդարա (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզի Գեղադիր) գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1957-1961 թվականներին եղել է Հայպետհրատի քաղաքական գրականության խմբագրության վարիչ։

1976 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչն էր։ Զբաղվում էր ԽՄԿԿ, կոմերիտմիության և հայ հասարակական մտքի պատմության հարցերով։ ԽՄԿԿ անդամ (1954 թ.)։

Հիշատակ խմբագրել

Երևանի Կիևյան փողոցի 22 հասցեում փակցվել է Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ[3]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Հայաստանի կոմերիտմիության ծնունդը։ Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Ղուկաս Ղուկասյանի կյանքը։ Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Ղուկաս Ղուկասյան։ Երևան, «Հայաստան», 1971։
  • Լենինը և Հայաստանը։ Գ. 2, Հայաստան, 1989, 502 էջ[4]։
  • Ալյոշա Ջափարիձե։ Երևան, «Լույս», 1979։
  • Սոցիալ-տնտեսագիտական միտքը բոլշևիկյան հայ պարբերական մամուլում։ Երևան, ԵՊՀ, 1980։
  • Հայ դեմոկրատական-առաջադիմական, մարքսիստական միտքը Ռուսաստանի և ռուս ժողովրդի մասին։ Ակնարկներ հայ հասարակական մտքի պատմությունից, Հայաստան, 1981, 304 էջ[5]։
  • Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում, Ա. հ., 2004, 128 էջ[6]։

Մամուլ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 622.
  3. «Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» (PDF).
  4. Կարապետյան, Համբարձում Նիկոլայի (1989). Լենինը եւ Հայաստանը։ Գ. 2. Հայաստան. ISBN 9785540002783.
  5. Կարապետյան, Համբարձում Նիկոլայի (1981). Հայ դեմոկրատական-առաջադիմական, մարքսիստական միտքը Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի մասին ։ Ակնարկներ հայ հասարակական մտքի պատմությունից. Հայաստան.
  6. Կարապետյան, Համբարձում Նիկոլայի (2004). Սեւրի պայմանագիրը հայոց ճակատագրում. Ա. հ. ISBN 9789994191024.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբարձում Կարապետյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 307