Համակրանք (հուն․՝ συμπάθεια «կարեկցանք, համակրանք», հին հունարեն՝ συμ «միասին» + πάθος «զգացմունք, կիրք, ձգողություն»), ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հաստատուն հուզական հակվածության զգացում[1]։ Հակադրվում է հակակրանքին[2]։

Համակրանքը, որպես օրենք, առաջանում է ընդհանուր հայացքների, հետաքրքրությունների և արժեքների հիման վրա, ինչպես նաև տվյալ մարդու արտաքինի, պահվածքի և բնավորության գծերի նկատմամբ ընտրական դրական ռեակցիայի արդյունքում[3]։ Մի մարդու համակրանքը մյուսի նկատմամաբ արտահայտվում է որպես բնազդային հակվածություն, նրանց միջև ներքին հարազատության զգացում[4]։ Արտահայտվում է մարդու նկատմամբ բարձր հետաքրքրությամբ, բարյացակամությամբ, ուշադրության և օգնության ցուցաբերմամբ[3]։ Որոշ մշակույթներում համակրանքը կարող է նշանակել այլ մարդկանց համար երջանկության ցանկություն, նրանց խնդիրների և դժբախտությունների հանդեպ կարեկցանքի զգացողություն (այն մարդկանց, ում հանդեպ համակրանք ես տածում)։ Համակրանք կարող է առաջանալ ընկերության մեջ, երբ մարդիկ միմյանց հետ շփվելուց հաճույք են ստանում և կապվածություն են զգում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Симпатия// Давлетчина С.Б. Словарь по конфликтологии. — ВСГТУ, 2005. — 100 с.
  2. «Համակրանք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Симпатия// Психология общения. Энциклопедический словарь / под общ. ред. А.А. Бодалева. — М.: «Когито-Центр», 2011.
  4. «Что такое Симпатия?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.

Գրականություն խմբագրել