Հակոբ Գենջյան

հայ գրող, թարգմանիչ

Հակոբ Գենջյան (գրական կեղծանուն՝ Կարա-Դարվիշ, 1872[1][2], Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 16, 1932(1932-12-16)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրող, թարգմանիչ։

Հակոբ Գենջյան
Ծնվել է1872[1][2]
ԾննդավայրՍտավրոպոլ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1932(1932-12-16)[1][2]
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Գրական անունԿարա-Դարվիշ[1][2]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆոր Նախիջևանի թեմական դպրոց (1893)[1]
Ժանրերպոեզիա[1], պատմվածք[1] և վիպակ[1]
Գրական ուղղություններֆուտուրիզմ[1]
Հակոբ Գենջյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1893 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական սեմինարիան։ Եղել է գրագիր, ուսուցիչ։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1910-ական թվականներին տարվել է ֆուտուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ։ «Երվանդ Գոշ» (1911 թ.) վիպակում ստեղծել է կյանքի վերանորոգման էկլեկտիկ ուսմունք՝ համատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանակի անհատապաշտական ու հուսահատական տրամադրություններին։ «Կյանքի ջութակը» (1917 թ.) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները։ «Օրերից առաջ» (1928 թ.) երկը փորձ է՝ իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը։ Կարա-Դարվիշը թարգմանություններ է արել Ուոլթ Ուիթմենից։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գենջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 293