ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն (ԱԿ), ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը, դրամավարկային քաղաքականությանը, Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, դրամանիշերի պատմությանը նվիրված կենտրոն, ինտերակտիվ թանգարան Երևանում։

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
Հիմնադրվել էսեպտեմբերի 20, 2011
Կայքvisitorscenter.cba.am
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է 2007 թվականի դեկտեմբերին։ Փաստաթղթի մշակման համար ուսումնասիրվել է Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի կենտրոնական բանկերի նմանատիպ կառույցների ստեղծման փորձը, ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի առանձնահատկությունները։ 2008-2011 թվականներին իրականացվել է կենտրոնական բանկի շենքի պատմական հատվածի վերակառուցումը, ներկայացվող նյութերի (պատմության, ԿԲ գործառույթները) վիզուալիզացում, ստեղծվել են մուլտիմեդիային գործիքները (տեսաֆիլմեր, տեսահոլովակներ, խաղեր)։ Այցելուների կենտրոնը բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին։ Կենտրոնը տարեկան ունենում է 7,5 հազար այցելու, որը կհասնի տարեկան 10.000 այցելուի[1][2]։

Շենք խմբագրել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի շենքը

Կենտրոնը տեղակայված է 20-րդ դարի 1930-ական թվականներին կառուցված ԽՍՀՄ պետբանկի Հայաստանի մասնաճյուղի պատմական շենքում։ Զբաղեցնում է երկու հարկ՝ 500 քմ տարածքով։

Կառուցվածք, ցուցադրություն խմբագրել

Ցուցադրությունում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ` դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիա խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ։ Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, ցուցադրությունը երկլեզու է` հայերեն և անգլերեն։

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը
1994 թ. մինչ օրս ԿԲ թողարկած ոսկյա եվ արծաթյա հուշադրամները՝ դրանք շուրջ 250-ն են

1. Հայաստանի դրամաշրջանառության պատմություն

2. ԿԲ հիմնական գործառույթները

  • Գների կայունության ապահովում (դրամավարկային քաղաքականություն, վերաֆինանսավորման /ռեպո տոկոսադրույք)
  • Գների կայունության ապահովում (սպառողական զամբյուղ)
  • Ֆինանսական համակարգի կայունության ապահովում
  • Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
  • Վճարահաշվարկային համակարգի զարգացում
  • Արտաքին պահուստների կառավարում

3. Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկում
4. Դրամանիշերի/թղթադրամների ստեղծման գործընթաց

5. Դրամի պաշտպանական հատկանիշներ
6. Կեղծարարությունը հանցանք է
7. Խաղային գոտի ՝ feedback ստանալու համար
8. Կինոսրահ (25 նստատեղ)
9. Գրադարան
Այցելուների կենտրոնի գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 4000 գիրք հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Գրադարանը նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար։ Նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին։
10. Վաճառասրահ

Դրամի հուշարձանը ՀՀ ԿԲ դիմաց

Նպատակ և խնդիրներ խմբագրել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակն է տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ։ Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են և ուսանողները, որոնց համար օրական երկու անդամ կազմակերպվում են այցելություններ՝ 30-35 հոգանոց խմբերով։ Կենտրոն են այցելում նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։

Միջոցառումներ խմբագրել

Այցելուների կենտրոնը տարեկան 1-2 արտագնա ցուցահանդեսներ է կազմակերպում ՀՀ մարզերում, իրականացնում է հատուկ վերապատրաստման ծրագրեր դպրոցների ուսուցիչների համար, ունի հատուկ ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունների սաների, կուրսանտների, սպայական անձնակազմի համար, համագործակցում է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, ԿԲ Ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի հետ, Ավանդների երաշխավորման հիմնադրամի հետ[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «Տարածաշրջանում եզակի`ԿԲ այցելուների կենտրոնը. մաս 1-ին». banks.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  2. Mediamax. «Հայկական փողի անցած ուղին՝ ԿԲ այցելուների կենտրոնում. մաս 2-րդ». banks.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. «Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը և «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը միանում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. ««Թանգարանային գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում».

Արտաքին հղումներ խմբագրել