ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Հայաստան Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի զինված ուժերի ամենաբարձրաստիճան զինվորական սպան, որը պատասխանատու է զինված ուժերի և դրա երեք խոշոր ճյուղերի օպերատիվ հրամանատարության ապահովման համար[1]։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Պաշտոնավարում է՝
Էդվարդ Ասրյան

սկսած հուլիսի 14, 2022 թվականից
ՆշանակողՆիկոլ Փաշինյան

2021 թվականի մարտ ամսին ստեղծվել է իրավական կազուս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի հետ կապված։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, իսկ վարչական դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, որով Օնիկ Գասպարյանը շարունակել է մնալ իր պաշտոնին[2]։ Արտակ Դավթյանին նոր ԳՇ պետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի մարտի 10-ի միջնորդությունը Արմեն Սարգսյանը նույնպես չի ստորագրել[3] և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 22-ից իրավունքի ուժով նոր ԳՇ պետ է Արտակ Դավթյանը[4]։ 2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը ազատվում է պաշտոնից։ Փետրվարից 24-ից մինչև հուլիսի 14-ը ԳՇ պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ ԱԺ կողմից ընդունված նոր օրենքով ԳՇ պետը այսուհետ համարվելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հուլիսի 14-ին վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվում` Էդվարդ Ասրյանը։

Շտաբի պետերի ցանկ խմբագրել

No.ՆկարԱնունՊաշտոնավարման սկիզբՊաշտոնավարման ավարտԺամանակահատված
1Դալիբալթայան, ԳուրգենԳեներալ-գնդապետ
Գուրգեն Դալիբալթայան
(1926–2015)
199119920–1 տարի
2Տեր-Գրիգորյանց, ՆորատԳեներալ-լեյտենանտ
Նորատ Տեր-Գրիգորյանց
(Ծնվ.՝ 1936)
օգոստոսի 10, 199219930–1 տարի
3Անդրեասյան, ՀրաչյաԳեներալ-լեյտենանտ
Հրաչյա Անդրեասյան
(1932–1999)
1993մայիսի 12, 19940–1 տարի
4Հարությունյան, ՄիքայելԳեներալ-գնդապետ
Միքայել Հարությունյան
(Ծնվ.՝ 1946)
մայիսի 12, 1994ապրիլի 24, 200712 տարի, 347 օր
5Օհանյան, ՍեյրանԳեներալ-գնդապետ
Սեյրան Օհանյան
(Ծնվ.՝ 1962)
մայիսի 11, 2007ապրիլի 14, 2008339 օր
6Խաչատուրով, ՅուրիԳեներալ-գնդապետ
Յուրի Խաչատուրով
(Ծնվ.՝ 1952)
ապրիլի 14, 2008սեպտեմբերի 3, 20168 տարի, 142 օր
7Հակոբյան, ՄովսեսԳեներալ-լեյտենանտ
Մովսես Հակոբյան
(Ծնվ.՝ 1965)
սեպտեմբերի 3, 2016մայիսի 24, 20181 տարի, 263 օր
8Դավթյան, ԱրտակԳեներալ-լեյտենանտ
Արտակ Դավթյան
(Ծնվ.՝ 1970)
մայիսի 24, 2018հունիսի 8, 20202 տարի, 15 օր
9Գասպարյան, ՕնիկԳեներալ-գնդապետ
Օնիկ Գասպարյան
(Ծնվ.՝ 1970)
հունիսի 8, 2020Գործող (2021թ մարտի 10-ին ազատվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ, սակայն դատարանը որոշմամբ դեռևս կմնա ԳՇ պետ)275 օր
10Գալստյան, ՍտեփանԳեներալ-լեյտենանտ
Ստեփան Գալստյան
(Ծնվ.՝ 1963)
մարտի 10, 2021Գործող3 տարի, 46 օր
10Դավթյան, ԱրտակԳեներալ-լեյտենանտ
Արտակ Դավթյան
(Ծնվ.՝ 1970)
մարտի 22, 20213 տարի, 34 օր
11Ասրյան, ԷդվարդԳեներալ-լեյտենանտ,
Էդվարդ Ասրյան
(Ծնվ.՝ 1977)
հուլիսի 14, 20221 տարի, 286 օր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Դատարանը բավարարեց Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշեց կիրառել հայցի ապահովման միջոց». CIVILNET. 2021 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  3. LLC, Helix Consulting. «Արմեն Սարգսյանը չի ստորագրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու Փաշինյանի առաջարկությունը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  4. «Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է․ վարչապետի հայտարարությունը». CIVILNET. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.