Հայաստանի արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար - Հայաստանի Արտաքին Գործերի նախարարության ղեկավար։ Հայաստանի Արտաքին Գործերի նախարարը նշանակվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Արարատ Միրզոյան
ՆստավայրՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՁևավորումՀայաստանի Սահմանադրություն
1991 նոյեմբերի 11
Տեղակալ
Վահե Գևորգյան
Պարույր Հովհաննիսյան
Մնացական Սաֆարյան
Վահան Կոստանյան
Կայքgov.am

Հայաստանի Երրորդ Հանրապետություն խմբագրել

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո վերականգնվել է Առաջին Հանրապետության օրերին սահմանված պաշտոնը։ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարները
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Արարատ Միրզոյան2021
Արա Այվազյան20202021
Զոհրաբ Մնացականյան20182020
Էդվարդ Նալբանդյան20082018
Վարդան Օսկանյան19982008
Ալեքսանդր Արզումանյան19961998
Վահան Փափազյան19931996
Արման Կիրակոսյան19921993Պաշտոնակատար
Րաֆֆի Հովհաննիսյան19911992

Խորհրդային Հայաստան խմբագրել

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում պաշտոնը 1920-1946 թթ. կրել է «Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար» անվանումը, իսկ 1946 թվականից՝ «Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստր»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Անատոլի Մկրտչյան19851990
Ջոն Կիրակոսյան19751985
Կամո Ուդումյան19721975
Բալաբեկ Մարտիրոսյան19581972
Անտոն Քոչինյան19541958
Գևորգ Հովհաննիսյան19471954
Սահակ Կարապետյան19461947Պաշտոնը վերանվանվել է
Սահակ Կարապետյան19441946
Ասքանազ Մռավյան19211922
Ալեքսանդր Բեկզադյան19201921

Հայաստանի Առաջին Հանրապետություն խմբագրել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը սահմանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրերին։ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը 1918 թ. եղել է Ալեքսանդր Խատիսյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Համո Օհանջանյան1920, մայիսի 51920, նոյեմբերի 25Համատեղել է ՀՀ վարչապետի պաշտոնի հետ
Ալեքսանդր Խատիսյան1919, ապրիլի 271920, մայիսի 5Համատեղել է ՀՀ վարչապետի պաշտոնի հետ
Սիրական Տիգրանյան1918, նոյեմբերի 41919, ապրիլի 27
Ալեքսանդր Խատիսյան1918, հունիսի 301918, նոյեմբերի 4
  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052