Կրիաներ վարժեցնողը (կտավ)

«Կրիաներ վարժեցնողը» (թուրքերեն՝ Kaplumbağa Terbiyecisi), Օսման Համդի Բեյի 1906 և 1907 (երկու տարբերակներ) թվականներին ստեղծած կտավ։ 2004 թվականին նկարը վաճառվել է $3.5 միլիոն դոլարով։ Գտնվում է Ստամբուլի Պերա թանգարանում։

Կրիաներ վարժեցնողը
տեսակգեղանկար
նկարիչՕսման Համդի Բեյ
տարի1906
բարձրություն221,5 սանտիմետր
լայնություն120 սանտիմետր
ժանրերգիծանք
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊերա թանգարան
հավաքածուՊերա թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Kaplumbağa Terbiyecisi by Osman Hamdi Bey Վիքիպահեստում

«Կրիաներ վարժեցնողը» նկարում նկարիչ Օսման Համդի բեյը ծաղրում է Օսմանյան կայսրության դանդաղ և անարդյունավետ բարեփոխումների փորձերը (Տրանզիմատ) ժամանակավրեպ պատմական բնույթի պատկերով՝ կրիաներ վարժեցնելով։ Նկարում պատկերված է թուրքական ավանդական կրոնական հագուստով տարեց տղամարդ, որը ձեռքի ֆլեյտայով փորձում է «վարժեցնել» ոտքերի մոտ գտնվող կրիաներին[1]։

Պատմական համատեքստ խմբագրել

Օսման Համդի բեյը նկարը ստեղծել է Օսմանյան կայսրությունում մեծ հասարակական և քաղաքական իրարանցման ժամանակ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներկայացրած բարեփոխումները կամ անարդյունավետ էին, կամ հետագա ցնցումների պատճառ։ Օսմանյան կայսրությունը, որին 20-րդ դարի սկզբում դեռ պատկանում էին Բալկանյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասեր, ամբողջ Անատոլիան և Լևանտը և Արաբական թերակղզու մեծ մասը, գտնվում էր ինչպես իր տարածքում ազգայնական շարժումների աճող իշխանության, այնպես էլ օտարերկրյա արշավանքների լուրջ սպառնալիքի ներքո, ինչը ի վերջո կայսրությունը կպառակտեր նրանց միջև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Կտավի երկրորդ տարբերակը

Իր կտավում նկարիչը կանխագուշակել է 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը, ինչը վերջ դրեց սուլթանի ավտորիտար իշխանությանը։

Նկարի երկու տարբերակներ խմբագրել

1906 և 1907 թվականներին ստեղծված «Կրիաները վարժեցնողը» կտավները տարբեր են։ Կտավի երկրորդ տարբերակում հինգ կրիաների փոխարեն նկարիչը պատկերել է վեցին, ինչպես նաև երկրորդ կտավում պատկերված է կուժ և պատի վրա կա արաբերեն մակագրություն[2]։

Գրականություն խմբագրել

  • Edhem Eldem: Making Sense of Osman Hamdi Bey and his Paintings, in: Muqarnas: An Annual on the Visual Culture of the Islamic World, Volume 29, 2012; ISSN 0732-2992
  • Mustafa Cezar: Sanatta batı'ya açılış ve Osman Hamdi, Band 2; Istanbul: Erol Kerim Aksoy Eğitim, kültür, spor ve sağlık vakfı, 1995; S. 732
  • Wendy M. K. Shaw: Possessors and possessed: museums, archaeology, and the visualization of history in the late Ottoman Empire. Berkeley: University of California Press, 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Tortoise Trainer
  2. «Bütün kaplumbağalar çok terbiyeli». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել