Կուրկուասներ

(Վերահղված է Կուրկուասից)

Կուրկուասներ («Գուրգեն» անունից, հուն․՝ Κουρκούας), սկզբնապես հայ նախարարական տոհմ Մեծ Հայքում։ Հետագայում գաղթելով Բյուզանդական կայսրություն՝ վերածվել է կայսրության ազդեցիկ տոհմերից մեկի։ Այս տոհմից են ծագում մի շարք հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ[1]։

Պատմություն խմբագրել

10-12-րդ դարերի ընթացքում տոհմը տվել է մի շարք նշանավոր ռազմական գործիչներ, այդ թվում Հովհաննես Կուրկուասը, ով ղեկավարում էր կայսրության ռազմական գործողություններն արևելքում Ռոմանոս Լեկափենոս կայսեր օրոք։ Տոհմի հետ ազգակցական կապերի մեջ էր նաև Հովհաննես Չմշկիկ կայսրը։

Նշանավոր ներկայացուցիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Պ. Կաժդան. // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. // Гл.1 ч.4 "Куркуасы" стр-ца 13-14 // АН АрмССР 1973г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 30