Կոմիտասի հուշարձան (Փարիզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)

Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Երևան» պուրակում։

Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
Կոմիտասի հուշարձանը Փարիզում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հուշարձան
ՔանդակագործԴավիթ Երևանցի
Ստեղծում2003
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՓարիզի 8-րդ շրջան
Փողոցcours Albert-Ier? և Place du Canada?
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Մասն էJardin d'Erevan?
Ներկա վիճակԿանգուն
 Statue de Komitas à Paris Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c'est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից[4]։

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.

Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։

«Երևան» պուրակ խմբագրել

2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայոց ցեղասպանության հուշարձանը և Կոմիտաս վարդապետի արձանը
  2. Անմահ հիշատակի կենդանի վկաներ
  3. «Կոմիտասի հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «Tag négationniste sur la statue de Komitas - Nouvelles d'Arménie en Ligne». www.armenews.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Կոմիտաս Վարդապետի արձանը Փարիզի «Երևան» պուրակում

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմիտասի հուշարձան (Փարիզ)» հոդվածին։