Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, երաժշտական սրահ Երևանում, գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Իսահակյան փողոց 1 հասցեում։

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն
Տեսակհամերգասրահ, մշակութային արժեք և շենք
Երկիր Հայաստան[1]
Հիմնադրված1977
Անվանված էԿոմիտաս
Կայքnccm.am

Պատմություն խմբագրել

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին՝ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Նկարագրություն խմբագրել

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։ Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։

Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։ Այս համերգասրահում ելույթներ են ունեցել Առնո Բաբաջանյանը, Ռուբեն Ահարոնյանը և այլք։ Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Այն ստեղծված է 17-18-րդ դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար։ Առաջին  համերգին ելույթ է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/91