Կոլոմնա (ռուս.՝ Коломна), քաղաք Ռուսաստանում, Օկա գետի ափին։ Գետային նավահանգիստ է, երկաթուղային կայարան։

Քաղաք
Կոլոմնա
Կրեմլի եկեղեցիները
Կրեմլի եկեղեցիները
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքԿոլոմնա
ՂեկավարՎալերի Շուվալով
Հիմնադրված է1177 թ.
Առաջին հիշատակում1177
Մակերես65,10[1] կմ²
ԲԾՄ125 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն144.316 մարդ (2014)
Խտություն2157 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3, ամառը UTC+4
Հեռախոսային կոդ496 6 (բոլոր համարները սկսվում են 1-ով և 2-ով)
Փոստային դասիչ140400-140415
Ավտոմոբիլային կոդ50, 90, 150, 190
Պաշտոնական կայքkolomnagrad.ru
Կոլոմնա (Ռուսաստան)##
Կոլոմնա (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

Հայտնի է 12-րդ դարից։ Տիրապետում է այն կարծիքը, որ անվանումն ունի ուգրո-ֆիննական ծագում․ առաջացել է կոլմ ― «գերեզման, գերեզմանատուն» բառից։ Ոմանք էլ գտնում են, որ առաջացել է ռուսերեն բարբառային коломень ― «հարևանություն, շրջակայք» բառից (նկատի է ունեցվում Մոսկվայի շրջակայք լինելը)[2]։

Արդյունաբերություն խմբագրել

Խորհրդային իշխանության տարիներին այն դարձել է արդյունաբերական, գիտական և մշակութային խոշոր կենտրոն։ Զարգացած է շինանյութերի և սննդի արդյունաբերությունը։ Ունի ջերմաքարշային ԳՀԻ (Գիտահետազոտական ինստիտուտ), Մանկավարժական ինստիտուտ, Համամիութենական հեռակա Պոլիտեխնիկական ինստիտուտի բաժին, Հայրենագիտական թանգարան։

Պատմություն խմբագրել

Կոլոմնան առաջին անգամ հիշատակվել է 1177 թվականին։ Քաղաքի կրեմլից պահպանվել են աղյուսե պարիսպները, 6 աշտարակ, մուտքի դարպասները, Ուսպենսկի տաճարը, զանգակատունը։ Փողոցները տարերայնորեն ստեղծվել են կրեմլի շուրջը։ Կոլոմնայում են Հովհաննես Նախակարապետի, Բրուսենսկի մենաստանի և այլ եկեղեցիներ, բարոկկո ոճի բնակելի տներ, կլասիցիզմի ոճով կառուցված Համբարձման եկեղեցի-ռոտոնդան (կառուցվել է 1799 թվականին՝ ճարտարապետ Մատվեյ Կազակովի նախագծով) և այլն։ Խորհրդային շրջանում կառուցվել են հասարակական շենքեր (մշակույթի պալատ, պիոներների տուն և այլն), ինչպես նաև բնակելի միկրոշրջաններ։

Բնակչություն խմբագրել

Ունի 147 հազար բնակիչ։ Ռուսաստանում բնակչության թվով 8-րդ է։

Կլիմա խմբագրել

Կոլոմնայում կլիման բարեխառն ցամաքային է. ուժեղ ցուրտ և բավականին հազվադեպ կիզիչ շոգ։ Տարվա ամենացուրտ ամիսը են հունվարն է (հունվարին ջերմաստիճանը լինում է −10 °C), իսկ ամենաշոգ ամիսը՝ հուլիսն է (միջին ջերմաստիճանը մոտ +18,5 °C)[3]։ Ամռանը հաճախ են հանդիպում ամպրոպներ։

Կոլոմնա
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
40
 
−7
−13
 
 
35
 
−4
−10
 
 
30
 
3
−6
 
 
40
 
11
4
 
 
50
 
19
10
 
 
70
 
22
13
 
 
90
 
23
16
 
 
70
 
22
13
 
 
60
 
16
9
 
 
55
 
9
4
 
 
55
 
3
−1
 
 
50
 
−3
−9
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Սիմվոլներ խմբագրել

Զինանշան խմբագրել

Եղբայր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Регионы России. Основные социально-экономические показатели городов" - 2012 год». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Отдых в Подмосковье». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Булич О. П. Коломна. — 1928.
  • Фехнер М. В. Коломна. — 1963.
  • Афонасенко И. М., Ломако Е. Л. Русский провинциальный город екатерининской эпохи: Коломна во второй половине XVIII века. — 2010.
  • Голубева Е. П., Гужов А. И. Путеводитель по Коломне / Художник Ю. Жигалов. — Изд. 3-е, исправл. и дополн. — М.: Московский рабочий, 1970. — 104 с. — 30 000 экз.
  • Памятники архитектуры Московской области. — Искусство, 1975. — Т. 1. — С. 226—263.
  • Ефремцев Г. П., Кузнецов Д. Д. Коломна. — Московский рабочий, 1977.
  • Ефремцев Г. П. История коломенского завода. — 2-е изд., дораб. и доп. — Мысль, 1984. — 366 с.
  • Вагнер Г. К., Чугунов С. В. По Оке от Коломны до Мурома. — 1980. — С. 184.
  • Кириченко В. Ю. Коломна: история в именах. — Коломна, 1993. — 102 с.
  • Мазуров А. Б. Археология Коломны. — 1994.
  • Подъяпольская Е. Н., Разумовская А. А., Смирнов Г. К. Памятники архитектуры Московской области, вып. 3. — Стройиздат, 1999. — С. 8—94.
  • Города Подмосковья. Кн. 3. — М.։ Московский рабочий, 1981. — 736 с., ил. — 35 000 экз.
  • Коломна и Коломенская земля: история и культура: Сборник статей / Составители А.Г. Мельник, С.В. Сазонов. — Коломна: Лига, 2009. — 424 с. — ISBN 978-5-98932-013-4

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոմնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515