Կոլոմբո (սինգալերեն՝ Կալամբու, անգլերեն և պորտուգալերեն՝ Colombo), Շրի Լանկայի նախկին մայրաքաղաքը։ Գտնվում է Շրի Լանկա կղզու արևմտյան ափին։ Երկրի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնն է, նավահանգիստը։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, օդանավակայան։

Քաղաք
Կոլոմբո
කොළඹ; கொழும்பு
Դրոշ

ԵրկիրՇրի Լանկա Շրի Լանկա
Մակերես37,31 կմ²
ԲԾՄ1 մ
Բնակչություն672 743 մարդ (2007)
Խտություն17 212 մարդ/կմ²
Ագլոմերացիա5 648 000
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+94 11
Փոստային դասիչ00000–09999
Պաշտոնական կայքcmc.lk
Կոլոմբո (Շրի Լանկա)##
Կոլոմբո (Շրի Լանկա)

Անվանում խմբագրել

Ենթադրում են, որ անվանումն առաջացել է սինհալի լեզվի korumbu ― «նավահանգրվան» բառից։ Անվանման անգլերեն և պորտուգալերեն գրությունն է Colombo։ Սինհալի լեզվի արտասանությամբ քաղաքի անվանումը հնչում է Կալամբու։ Միջին դարերում կոչվել է Կոլոնտոտա[1]։

Պատմություն խմբագրել

XVI-XVII դդ. պորտուգալացիները, ապա հոլանդացիները վերածել են ռազմական ամրոցի։ 1796 թվականին զավթել են անգլիացիները և դարձրել Ցեյլոն գաղութի վարչական կենտրոնը։ 1948 թվականից՝ Ցեյլոն պետության, 1972 թվականից՝ Շրի Լանկա Հանրապետության մայրաքաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 515