Կոդիֆիկացիա

Կոդիֆիկացիա, կոդիֆիկացում (լատին․՝ codificatio, codexօրենքների ժողովածու և facio — ստեղծել), նորմատիվ ակտերի, այդ թվում օրենքների համակարգման միջոց։ Կոդիֆիկացմամբ ստեղծվում է հասարակական որոշակի հարաբերությունների կարգավորման միասնական համակարգ, որտեղ ընդգրկվում են բոլոր գործող, դուրս մնում գործածություն չունեցող իրավանորմերը, իսկ օրենսդրության մեջ առաջացած բացը՝ լրացվում նոր իրավանորմերով։ Կոդիֆիկացիայի հայտնի օրինակներ են Հուստինիանոսի օրենսգիրքը, Ֆրանսիական քաղաքացիական օրենսգիրքը, Ռուսսկայա պրավդան։

1917 թվականի Կանոնական իրավունքի օրենսգրքի (Codex Iuris Canonici) պատճենը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 505