Կլամար (ֆր.՝  Clamart) քաղաք-կոմունա Ֆրանսիայում, Փարիզից 10 կիլոմետր հարավ-արևմուտք։ Քաղաքը կազմված է երկու մասից, որոնք բաժանվում են Կլամարի անտառով։ Բա Կլամարը պատմական կենտրոնն է, Պետի Կլամարը՝ ժամանակակից տներով կառուցված։ Մինչև նախորդ դարի 70-ական թվականները այստեղ ոլոռի դաշտեր էին։

Բնակավայր
Կլամար
ֆր.՝ Clamart[1]
ֆր.՝ Le Vignoble[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես8,77 կմ²
ԲԾՄ120 մետր
Բնակչություն54 491 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ92140[4]
Պաշտոնական կայքclamart.fr(ֆր.)
Կլամար (Ֆրանսիա)##
Կլամար (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի տարածքում կա հնագիտական հուշարձան, որը մեգալիթյան կառույց է թվագրված մեր թվարկությունից առաջ 6000 թվականին։ Առաջին անգամ քաղաքը այժմյան անունով հիշատակվել է 11-րդ դարում։

1794 թվականի մարտի 27-ին այստեղ յակոբինականների կողմից ձերբակալվելէ ֆրանսիական հեղափոխության հայտնի գործիչ և գիտնական Կոնդորսեն։

Երկրի առաջին լուսանկարներում, կատարված Նադարի կողմից 1858 թվականին օդապարիկից, ֆիքսել են Պետի Կլամարի մերձակայքը։

1870-1871 թվականներին Փարիզի պաշարման ժամանակ այստեղ մարտեր են մղվել։

1962 թվականի օգոստոսի 22-ին Պետի Կլամարում Գաղտնի զինված կազմակերպության կողմից անհաջող մահափորձ կատարվեց Շառլ դը Գոլի վրա, որի նպատակն էր Ալժիրի անկախությանը խոչընդոտելը։ Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը և համանուն ֆիլմը նկարագրում են նշված իրադարձությունները։

1961 թվականին տեղի ունեցած կրաքարային ապարների փլուզման հետևանքով այստեղ զոհվել է 21 մարդ։

Քույր քաղաքներ խմբագրել

  • Լյունեբուրգ, Գերմանիա
  • Սքանթորփ, Մեծ Բրիտանիա
  • Մախադաոնդա, Իսպանիա
  • Կիդալ, Մալի
  • Արտաշատ, Հայաստան
  • Պենամակոր, Պորտուգալիա

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Ժաննա Արպայի քանդակի թանգարանը՝ նկարչի նախկին տունը (Rue des Châtaigners 21)
  • Հուշակոթողներ կառուցված XVII-XIX դարերում
  • Շրջանաձև գրադարան, նախկինում եղել է գրադարան երեխաների համար
  • «Cité de la plaine»- շրջան՝ կառուցված 1950-1965 թվականներին քանդակագործ Ռոբեր Օզելի կողմից, ավան՝ 77 բնակելի տներով 22,25 հա տարածքում, որից 12 հեկտարը կանաչապատ է։

Պատկերասրահ խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Ֆրանսիական խոհանոցում կա ճաշատեսակ «À la clamartoise», որի հետ որպես խավարտ մատուցվում է կանաչ ոլոռ։ Նախկինում Կլամարի շուրջ եղել են վաղահաս և գերազանց որակով ոլոռի ընդարձակ դաշտեր։
  • Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Կլամարում ապրել է Անրի Մատիսը։
  • 1924—1948 թվականներին այստեղ որպես էմիգրանտ ապրել է ռուս փիլիսոփա նիկոլայ Բերդյաևը և հուղարկավորվել Բուա Տարդյոյի քաղաքային գերեզմանատանը։
  • 1982 թվականի փետրվարի 24-ին Պետի Կլամարի «Անտուան Բեկլեր» հիվանդանոցու ծնվեց ֆրանսիացի արհեստական բեղմնավորված առաջին երեխան՝ Ամանդին։
  • Կլամարում նկարահանվել են մի քանի ֆիլմեր, այդ թվում՝ «Վախը քաղաքի վրա» (1975), «Բերանբաց տեսուչը» (1980), «Ամելի» (2001)։
  • Բա Կլամարը հայտնի է նաև նրանով, որ 2004 թվականին այստեղ՝ պարսկական զինվորական հիվանդանոցում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է պաղեստինյան շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթը։
  • 1997 թվականի հունիսի 12-ին զինվորական հոսպիտալում է մահացել էռուս հայտնի հեղինակային երգահան, բանաստեղծ,արձակագիր, սցենարիստ և կոմպոզիտոր Բուլատ Օկուջավան։
  • 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Կլամարում է մահացել վաթսունականների ռուս գրող Անատոլի Գլադիլինը, որը գրել է վեպեր և պատմվածքներ՝ «Վիկտոր Պոտգուրսկու ժամանակներ խրոնիկա», «Բրիգանտինան բացում է առագաստները», «ՖԽՍՀ, Ֆրանսիական խորհրդային սոցիալիստական հանրապետություն», «Սիդորովի կնոջ գաղտնիքը», «Մեծ վազքի օրը», «Գեներալների փողոցը» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլամար» հոդվածին։