Կարմրաթև մագլցող

թռչունների տեսակ
(Վերահղված է Կարմրաթև ոսպնուկից)
Կարմրաթև մագլցող
Կարմրաթև մագլցող
Կարմրաթև մագլցող
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ԸնտանիքՍիտեղներ (Tichodromidae)
ՑեղԿարմրաթևեր (Tichodroma)
ՏեսակԿարմրաթև մագլցող (T. muraria)
Միջազգային անվանում
Tichodroma muraria
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմրաթև մագլցող[1] (լատին․՝ Tichodroma muraria), սիտեղների ընտանիքին պատկանող նստակյաց և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-32 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Մարմնի փետրածածկը մուգ է։ Կտուցը երկար է, ներքև կեռված, թևերը՝ լայն և խոշոր կարմիր հատվածներով, կլորավուն։ Թռչելիս արտաքին թևի փետուրներին նկատելի են սպիտակ պտեր։ Բնադրման շրջանում արուի կզակը, կոկորդն ու կուրծքը սև են, էգի կզակն ու կոկորդը՝ աղոտ սպիտակ։ Սպիտակավուն կրծքի կենտրոնում երբեմն լինում է մուգ բիծ։ Հետբնադրման շրջանում արուն ու էգը նման են բնադրման շրջանի էգին։

Կենսակերպ խմբագրել

Բնակվում է ժայռոտ լեռներում, ձմռանը տարածվում ցածրադիր գետաձորերում։ Թռիչքը դանդաղ է՝ թևերի խորը անհավասար թափահարումներով։ Հաճախ թափահարում է կիսաբաց թևերը։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր անողնաշարավորներով։ Կեր փնտրելիս ժայռն ի վեր և երկայնքով շարժվում է ցատկելով։ Գարնանային զույգերը կազմավորվում են մարտին և ապրիլի սկզբին։

Տարածվածություն խմբագրել

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Արևմտյան Իրան, իսկ Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում՝ բարձր լեռներում՝ բնակեցնելով ժայռային բիոտոպերը[2]։

Պահպանություն խմբագրել

Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալներն անբավարար են։

Բացասական գործոնների ազդեցությունն ուսումնասիրված չէ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 371. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթև մագլցող» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթև մագլցող» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։