Կարմրագլուխ սուզաբադ

թռչունների տեսակ

Կարմրագլուխ սուզաբադ, (լատին․՝ Aythya ferina), բադերի ընտանիքի թռչուն։

Կարմրագլուխ սուզաբադ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԸնտանիքԲադեր
Լատիներեն անվանում
Aythya ferina
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը՝ 42-49 սմ է, թևերի բացվածքը՝ 72-82 սմ, կենդանի զանգվածը՝ 700-1300 գ։ Կտուցի միջին մասը բաց մոխրագույն շերտով է։ Արուի վիզը, գլուխը դարչնավուն-կարմիր են, մեջքը՝ բաց մոխրագույն, կուրծքը և ներքնապոչը՝ սև։ Էգը մոխրագույն-դարչնագույն է, կտուցի հիմքի բիծը և լայն ակնօղակը՝ բաց գույնի։ Հմուտ սուզորդ է, մինչև 30 վ կարող է կեր փնտրել ջրի խոր շերտերում։

Տարածվածություն խմբագրել

Նստակյաց է, քիչ տարածված։ Աշնանը և գարնանը հաճախ հանդիպում է մեծ երամներով (15-ից մինչև 2-3 հզ. թռչուն)։ Բնակվում է լճերում, գետերում, մեծ ճահճուտներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ջրային բույսերով, միջատներով, խխունջներով, մանր ձկներով, երկկենցաղներով։

Բնադրում խմբագրել

Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից ապրիլին, մի քանի արուներ պտույտ են գալիս ջրի մեջ ամբողջությամբ սուզված էգի շուրջը։ Բույնը պատրաստում է էգը՝ հին եղեգի կույտի վրա, կարող են լինել նաև ջրի մակերեսին կիսալողացող բներ։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Դնում է 62 մմ տրամագծով, կանաչավուն-մոխրագույն 8-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-26 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, 2-3-րդ օրը կարող են հաջողությամբ սուզվել, նաև ջրի մակերեսին բույսերի վրայից միջատներ կտցել։ Մարզային և սիրողական թռչուն է։ Լայն ճանաչում ունի ոչ միայն որսորդների շրջանում։

Պատկերասրահ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ սուզաբադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրագլուխ սուզաբադ» հոդվածին։