Կապորետոյի ճակատամարտ

Կապորետոյի ճակատամարտ (հոկտեմբերի 24 - դեկտեմբեր 1917 թվական), Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավստրո-գերմանական ուժերի լայնամասշտաբ հարձակում իտալական բանակի վրա իտալական Կապորետո քաղաքի մերձակայքում։ Առաջին աշխարհամարտի խոշորագույն ճակատամարտերից մեկն է։

Կապորետոյի ճակատամարտ
Թվականնոյեմբերի 19, 1917
Մասն էԱվստրո-Հունգարի
ՎայրKobarid?
Կոչվել է
(անունով)
Kobarid?
Հակառակորդներ
Ավստրո-Հունգարիա, Գերմանական կայսրությունԻտալիայի Թագավորություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Մինչ հարձակումը խմբագրել

1917 թվականի աշնան սկզբին ավստրո-հունգարական բանակի դիրքը իտալական ռազմաճակատում զգուշավորություն է առաջացնում ավստրո-հունգարական ղեկավարության շրջանում։ Ավստրիացիների դժվար վիճակը հետևանքն էր այն բանի, որ նույն թվականի ամռանը Իտալական թագավորական բանակը հարձակում էր գործել։ Դրությունը կարող էր փրկել միայն նախահարձակ լինելը, ինչն իրագործելու համար ավստրիական ղեկավարությունը օգնություն է խնդրում Գերմանական կայսրությունից։

Գերմանական հրամանատարությունն արձագանքում է դաշնակցի խնդրանքին` Ավստրո-Հունգարիային տրամադրելով 7 դիվիզիա և 776 զենք։ Կենտրոնական ուժերը ձևավորում են հարձակման խումբը, որ բաղկացած էր ավստրո-հունգարական 8 և գերմանական 7 դիվիզիաներից։ Դրանք միավորվում են 14-րդ բանակում։ Բանակն ուներ բավականաչափ ծանր հրետանի ճակատը ճեղքելու համար։

Ավստրո-հունգարական ղեկավարության պլանով 14-րդ բանակը հիմնական հարվածն է հասցնում Տոլմինոյի շրջանում։ 1 կմ ճակատին բաժին էր հասնում 207-259 միավոր զենք։ Զենքի այդպիսի խտությունն ամենաբարձրն է Առաջին համաշխարհային պատերազմում։ 14-րդ բանակի հարձակմանը օժանդակում էին 11-րդ բանակը աջից և Իզոնցի 2-րդ բանակը ձախից։

Իտալացիներին հայտնի էր թշնամու ծրագրածը։ Հետախուզությունը բացահայտել էր զորքերի վերադասավորումը և գերմանական զորքերի մուտքը իտալական ճակատ, սակայն իտալական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցառումներ չի ձեռնարկում։

Գրոհի սկիզբ խմբագրել

1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերը ավստրո-գերմանական ուժերի հետանին սկսում է կրակել Իտալական թագավորական բանակի դիրքերի ուղղությամբ։ Կիրառվում են նաև քիմիական արկեր։ Կրակն արձակվում էր հրետանու դիրքերին, հաղորդակցման ուղիներին, ղեկավարման կենտրոններին։ Շատ կարճ ժամանակում շարքից դուրս են գալիս թաքստոցները, բլինդաժները, խզվում են հաղորդակցական կապերը։ Քիմիական հարձակումը տալիս է իր արդյունքը, քանի որ քիմիական պաշտպանության իտալական միջոցները անկատար էին։ Իտալական պաշտպանությունը լիովին կազմալուծվում է։

Ժամը 8.00-ին ավստրո-գերմանական հետևակը անցնում է գրոհի, ճակատը երկու տեղից ճեղքվում է։ Հարձակման առաջին ժամերին հարձակվողները առաջ են գնում մոտ 6 կմ` գրավելով Պլեցոն և Կապորետոն։

Հոկտեմբերի 26-ին ճեղքումը հասնում է 28-30 կմ լայնության և 10-15 կմ խորության։ Իտալական թագավորական բանակի գլխավոր հրամանատար Լուիջի Կադորնան զորքերին հրամայում է նահանջել Տալյամենտո գետից։ Իտալական բանակը զիջում է իր դիրքերը։ Սակայն նահանջը նույնպես չի կազմակերպվում. իտալական բանակում տիրում էր խուճապը, որն ավելի էին ուժեղացնում հազարավոր փախստականների շարքերը։

Հարձակման շարունակություն խմբագրել

Անգլիան և Ֆրանսիան, տեսնելով Իտալիայի ողբերգական վիճակը, դաշնակիցներին օգնելու պատրաստակամություն են հայտարարում։

1917 թվականի հոկտեմբերի 30-ին Իտալիա են մտնում անգլիական և ֆրանսիական դիվիզիաները։ Դա բարենպաստ ազդեցություն է ունենում իտալական զորքերի վրա։ Կապորետոյի մարտերից հետո Իտալիայի կառավարությունը հրաժարական էր տվել։ Նոր կառավարությունը` Վիտորիո Էմանուել Օռլանդոյի գլխավորությամբ վճռական քայլեր է ձեռնարկում ճակատում դիրքերն ամրացնելու համար։

1917 թվականի նոյեմբերի 8-ին Լուիջի Կադորնան պաշտոնաթող է արվում, նրա տեղում նշանակվում է Արմանդո Դիազը։

Իտալացիներին չի հաջողվում պահել նահանջողներին Տալյամենտո գետի շրջանում, իսկ ավստրո-գերմանական ուժերը շարունակում էին հարձակումը։ Իտալական բանակը ստիպված էր շարունակել նահանջը մինչև Պյավե գետը։ Ավստրիական հարձակումը սկսում է դանդաղել, կտրվում է կապը զորքի որոշ մասերի միջև։ Չկային անհրաժեշտ ուժեր վերականգնվելու համար. իտալական բանակը ժամանակավոր հանգստի հնարավորություն է ստանում։ Նոյեմբերի 9-ին իտալական վերջին ուժերը ուղարկվում են Պյավեով։ Իտալական բանակը իր տարածքից նահանջել էր 70-110 մ։

Իտալական բանակը խոշոր կորուստներ է կրում ինչպես մարդկային ուժերի տեսանկյունից, այնպես էլ զինամթերքով։ Իտալական բանակը ստիպված էր մարտի դաշտ ուղարկել 18-ամյա նորակոչիկների, որոնք նոր էին միայն հասել ռազմաճակատ։

1917 թվականի նոյեմբերի 11-ից 19-ը հարձակումը վերսկսվում է, որի արդյունքում իտալացիներին հաջողվում է պահպանել ունեցած դիրքերը։

Հարձակման ավարտ խմբագրել

Հարձակման «երկրորդ ալիքի» ընթացքում (1917 թվականի նոյեմբերի 11-19) իտալացիները նույնիսկ սկսեցին հակահարվածներ կազմակերպել` չթողնելով, որ ավստրո-գերմանական ուժերը գրավեն Պյավե գետի ամրությունները։

1917 թվականի նոյեմբերի 29-ին իտալական պաշտպանության նոր ամրացված գիծն արդեն պատրաստ էր։ Պաշտպանությունում մեծ տեղ են զբաղեցնում անգլիական և ֆրանսիական զորքերը։ Դեկտեմբերի սկզբին հարձակումը դադարում է. իտալական բանակին հաջողվում է կազմակերպել պաշտպանական նոր գիծ։

Կապորետոյի ճակատամարտի արդյունքները խմբագրել

Կապորետոյի ռազմագործողությունը Առաջին համաշխարհային պատերազմի ամենանշանակալից ճակատամարտերից է։ Նրանում երկու կողմերից մասնակցություն են ունեցել ավելի քան 2.5 միլիոն մարդ։ Ավստրո-գերմանական ղեկավարությունը իրականացրել է իր ոչ շատ հաջող գործողություններից մեկը, ինչը հաջողվել էր խիստ գաղտնիության սկզբունքի, զորքերի քողարկման, կարճատև հրետանային նախապատրաստությունների շնորհիվ։ Իտալական բանակում փոխվեց ղեկավարությունը, իսկ իտալական ռազմաճակատում հայտնվեցին Անտանտի զորքերը։

Գրականության մեջ խմբագրել

Կապորետոյի ճակատամարտը և իտալական զորքերի նահանջը նկարագրված են Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպում։

Գրականություն խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապորետոյի ճակատամարտ» հոդվածին։