Կաշառակերություն

Կաշառակերություն, հասկացություն, որն ընդգրկում է երեք տեսակ հանցագործություն՝ կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը։ Կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի՝ անձամբ կամ միջնորդի միջոցով նյութական արժեքներ (առարկաներ, դրամ) ընդունելը կամ գույքային շահ ձեռք բերելը որևէ անձից՝ նրա օգտին իր պաշտոնեական դիրքով պայմանավորված անհրաժեշտ գործողություններ կատարելու (կամ գործողություններից զերծ մնալու) պարտավորությամբ։

Կաշառակերության ընկալման ցուցանիշի աշխարհի քարտեզ, 2014 թվականի թվյալներ

Օրենքը ոչ նյութական արժեքներ ընդունելը կաշառք չի համարում։ Հանցագործությունը ծանրացնող հանգամանքներ են՝ բազմիցս կաշառք ստանալը, շորթելը, անձի պատասխանատու դիրքը, կաշառակերության համար նախկին դատվածությունը։

Կաշառակերության ընկալման ցուցանիշ խմբագրել

Երկրների վարկանիշ՝ ըստ կաշառակերության ընկալման
հրապարակել է Transparency International կազմակերրպությունը

ՀորիզոնականԵրկիրՑուցանիշ
20102010[1]2009[2]2008[3]2007[4]2006[5]2005[6]2004[7]20032002
1  Դանիա9.39.39.39.49.59.59.59.59.5
1  Նոր Զելանդիա9.39.49.39.49.69.69.59.59.4
1  Սինգապուր9.39.29.29.39.29.39.49.49.4
4  Ֆինլանդիա9.28.99.09.49.69.69.79.79.9
4  Շվեդիա9.29.29.39.39.29.29.39.39.0
6  Կանադա8.98.78.78.78.58.48.79.08.9
7  Նիդերլանդներ8.88.98.99.08.78.68.99.08.8
8  Շվեյցարիա8.79.09.09.09.19.18.88.58.4
8  Ավստրալիա8.78.78.78.68.78.88.88.68.5
10  Նորվեգիա8.68.67.98.78.88.98.88.58.6
11  Իսլանդիա8.58.78.99.29.69.79.69.49.2
11  Լյուքսեմբուրգ8.58.28.38.48.68.58.79.08.7
13  Հոնկոնգ8.48.28.18.38.38.38.08.27.9
14  Իռլանդիա8.08.07.77.57.47.47.56.97.5
15  Ավստրիա7.97.98.18.18.68.78.07.87.8
15  Գերմանիա7.98.07.97.88.08.27.77.37.4
17  Բարբադոս7.87.47.06.96.76.9   
17  Ճապոնիա7.87.77.37.57.67.37.07.17.1
19  Կատար7.77.06.56.06.05.95.6  
20  Միացյալ Թագավորություն7.67.77.78.48.68.68.68.78.3
21  Չիլի7.26.76.97.07.37.37.47.57.5
22  Բելգիա7.17.17.37.17.37.47.67.16.6
22  ԱՄՆ7.17.57.37.27.37.67.57.77.6
24  Ուրուգվայ6.96.76.96.76.45.95.55.15.1
25  Ֆրանսիա6.86.96.97.37.47.56.96.36.7
26  Էստոնիա6.56.66.66.56.76.45.55.65.6
27  Սլովենիա6.46.66.76.66.46.15.96.05.2
28  Կիպրոս6.36.66.45.35.65.75.46.1 
28  Արաբական Միացյալ Էմիրություններ6.36.55.95.76.26.26.15.2 
30  Իսրայել6.16.16.06.15.96.36.47.07.3
30  Իսպանիա6.16.16.56.76.87.06.97.17.0
32  Պորտուգալիա6.05.86.16.56.66.56.66.36.3
33  Պուերտո Ռիկո5.85.85.8      
33  Բոտսվանա5.85.65.85.45.65.96.05.76.4
33  Թայվան5.85.65.75.75.95.95.65.75.6
36  Բութան5.75.05.45.0     
37  Մալթա5.65.25.85.86.46.4   
38  Բրունեյ5.55.5       
39  Հարավային Կորեա5.45.55.65.15.15.04.54.34.5
39  Մավրիկիոս5.45.45.54.75.14.24.14.44.5
41  Օման5.35.55.54.75.46.36.16.3 
41  Կոստա Ռիկա5.35.35.15.04.14.24.94.34.5
41  Լեհաստան5.35.04.64.23.73.43.53.64.0
44  Դոմինիկա5.25.96.05.64.53.02.93.33.2
45  Կաբո Վերդե5.15.15.14.9     
46  Մակաու5.05.35.45.76.6    
46  Լիտվա5.04.94.64.84.84.84.64.74.8
48  Բահրեյն4.95.15.45.05.75.85.86.1 
49  Սեյշելներ4.84.84.84.53.64.04.4  
50  Հունգարիա4.75.15.15.35.25.04.84.84.9
50  Հորդանան4.75.05.14.75.35.75.34.64.5
50  Սաուդյան Արաբիա4.74.33.53.43.33.43.44.5 
53  Չեխիա4.64.95.25.24.84.34.23.93.7
54  Քուվեյթ4.54.14.34.34.84.74.65.3 
54  Հարավաֆրիկյան Հանրապետություն4.54.74.95.14.64.54.64.44.8
56  Մալայզիա4.44.55.15.15.05.15.05.24.9
56  Նամիբիա4.44.54.54.54.14.34.14.75.7
56  Թուրքիա4.44.44.64.13.83.53.23.13.2
59  Լատվիա4.34.55.04.84.74.24.03.83.7
59  Սլովակիա4.34.55.04.94.74.34.03.73.7
59  Թունիս4.34.24.44.24.64.95.04.94.8
62  Խորվաթիա4.14.14.44.13.43.43.53.73.8
62  Գանա4.13.93.93.73.33.53.63.33.9
62  Հյուսիսային Մակեդոնիա4.13.83.63.32.72.72.72.3 
62  Սամոա4.14.54.44.5     
66  Ռուանդա4.03.33.02.82.53.1   
67  Իտալիա3.94.34.85.26.26.25.2  
68  Վրաստան3.84.13.93.42.82.32.01.82.4
69  Կուբա3.74.44.34.23.53.83.74.6 
69  Չեռնոգորիա3.73.93.43.3     
69  Ռումինիա3.73.83.83.73.13.02.92.82.6
69  Բրազիլիա3.73.73.53.53.33.73.93.94.0
73  Բուլղարիա3.63.83.64.14.04.04.13.94.0
73  Սալվադոր3.63.43.94.04.04.23.73.43.2
73  Պանամա3.63.43.43.23.13.53.73.43.0
73  Տրինիդադ և Տոբագո3.63.63.63.43.23.84.24.64.9
73  Վանուատու3.63.22.93.1     
78  Հունաստան3.53.84.74.64.44.34.34.34.2
78  Կոլումբիա3.53.73.83.83.94.03.83.73.6
78  Պերու3.53.73.63.53.33.53.53.73.4
78  Թաիլանդ3.53.43.53.33.63.83.63.33.2
78  Լեսոթո3.53.33.23.33.23.4   
78  Չինաստան3.53.63.63.53.33.23.43.43.5
78  Սերբիա[8]3.53.43.43.02.82.72.3 
85  Մալավի3.43.32.82.72.72.82.82.82.9
85  Մարոկկո3.43.33.53.53.23.23.23.33.7
87  Հնդկաստան3.33.43.43.53.32.92.82.82.7
87  Ալբանիա3.33.23.42.92.62.42.52.52.5
87  Լիբերիա3.33.12.42.1 2.2   
87  Ճամայկա3.33.03.13.33.73.63.33.84.0
91  Բոսնիա և Հերցեգովինա3.23.23.32.92.93.13.3 
ՀորիզոնականԵրկիրՑուցանիշ
2010201020092008200720062005200420032002
91  Ջիբութի3.23.02.9     
91  Էսվատինի3.23.63.63.32.52.7   
91  Գվատեմալա3.23.43.12.82.62.52.22.42.5
91  Գամբիա3.22.91.92.32.52.72.82.5 
91  Կիրիբատի3.22.83.13.33.7    
98  Բուրկինա Ֆասո3.13.63.52.93.23.4   
98  Մեքսիկա3.13.33.63.53.33.53.63.63.6
98  Եգիպտոս3.12.82.82.93.33.43.23.33.4
101  Դոմինիկյան Հանրապետություն3.03.03.03.02.83.02.93.33.5
101  Տոնգա3.03.02.41.7     
101  Զամբիա3.03.02.82.62.62.62.62.52.6
101  Սան Տոմե և Պրինսիպի3.02.82.72.7     
105  Մոլդովա2.93.32.92.83.22.92.32.42.1
105  Սենեգալ2.93.03.43.63.33.23.03.23.1
105  Արգենտինա2.92.92.92.92.92.82.52.52.8
105  Ղազախստան2.92.72.22.12.62.62.22.42.3
105  Ալժիր2.92.83.23.03.12.82.72.6 
110  Բենին2.82.93.12.72.52.93.2  
110  Գաբոն2.82.93.13.33.02.93.3  
110  Ինդոնեզիա2.82.82.62.32.42.22.01.91.9
110  Բոլիվիա2.82.73.02.92.72.52.22.32.2
110  Սողոմոնյան Կղզիներ2.82.82.92.8     
110  Կոսովո2.8       
116  Եթովպիա2.72.62.42.42.22.32.53.5
116  Մալի2.73.12.72.82.93.23.0 
116  Մոնղոլիա2.73.03.02.83.03.0  
116  Վիետնամ2.72.72.62.62.62.62.42.4
116  Գայանա2.72.62.62.52.5   
116  Տանզանիա2.73.03.22.92.92.82.52.7
116  Մոզամբիկ2.72.62.82.82.82.82.7 
123  Հայաստան2.62.93.02.92.93.13.0 
123  Մադագասկար2.63.43.23.12.83.12.61.7
123  Նիգեր2.62.82.62.32.42.2  
123  Էրիտրեա2.62.62.82.92.62.6  
127  Բելառուս2.52.02.12.12.63.34.24.8
127  Սիրիա2.52.12.42.93.43.43.4 
127  Լիբանան2.53.03.03.63.12.73.0 
127  Նիկարագուա2.52.52.62.62.62.72.62.5
127  Էկվադոր2.52.02.12.32.52.42.22.2
127  Արևելյան Թիմոր2.52.22.62.6    
127  Ուգանդա2.52.62.82.72.52.62.22.1
134  Ադրբեջան2.41.92.12.42.21.91.82.0
134  Նիգերիա2.42.72.22.21.91.61.41.6
134  Հոնդուրաս2.42.62.52.52.62.32.32.7
134  Տոգո2.42.72.32.4    
134  Բանգլադեշ2.42.12.02.01.71.51.31.2
134  Ֆիլիպիններ2.42.32.52.52.52.62.52.6
134  Սիեռա Լեոնե2.41.92.12.22.42.32.2 
134  Ուկրաինա2.42.52.72.82.62.22.32.4
134  Զիմբաբվե2.41.82.12.42.62.32.32.7
143  Պակիստան2.32.52.42.22.12.12.52.6
143  Մալդիվներ2.32.83.3     
143  Մավրիտանիա2.32.82.63.1    
146  Կամերուն2.22.32.42.32.22.11.82.2
146  Նեպալ2.22.72.52.52.52.8  
146  Լիբիա2.22.62.52.72.52.52.1 
146  Կոտ դ'Իվուար2.22.02.1 1.92.02.12.7
146  Պարագվայ2.22.42.42.62.11.91.61.7
146  Եմեն2.22.32.52.62.72.42.62.4
146  Հայիթի2.21.41.61.81.81.51.52.2
146  Իրան2.22.32.52.72.92.93.0 
154  Կոմորներ2.12.52.6     
154  Ռուսաստան2.12.12.32.52.42.82.72.7
154  Քենիա2.12.12.12.22.12.11.91.9
154  Պապուա Նոր Գվինեա2.12.02.02.42.32.62.1 
154  Կամբոջա2.11.82.02.12.31.51.31.2
154  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն2.12.02.02.4    
154  Լաոս2.12.01.92.63.3   
154  Տաջիկստան2.12.02.12.22.12.01.8 
154  Կոնգոյի Հանրապետություն2.11.92.12.22.32.32.2 
154  Գվինեա-Բիսաու2.11.92.2     
164  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն2.01.81.92.02.12.0  
164  Գվինեա2.01.61.91.9    
164  Ղրղզստան2.01.82.12.22.32.22.1 
164  Վենեսուելա2.01.92.02.32.32.32.42.5
168  Անգոլա1.92.21.92.22.02.01.81.7
168  Հասարակածային Գվինեա1.91.71.92.11.9   
170  Բուրունդի1.81.92.52.42.3   
171  Չադ1.71.61.82.01.71.7  
172  Սուդան1.61.61.82.02.12.22.3 
172  Թուրքմենստան1.61.82.02.21.82.0  
172  Ուզբեկստան1.61.81.72.72.22.32.42.9
175  Իրաք1.51.31.51.92.22.12.2 
176  Աֆղանստան1.41.51.8 2.5   
176  Մյանմա1.41.31.41.91.81.71.6 
178  Սոմալի1.11.01.4 2.1   
 Բելիզ 2.93.03.53.73.84.5 
 Գրենադա  3.43.5    
-  Սենթ Լյուսիա 7.07.16.8     
-  Սենտ Վինսենտ և Գրենադիներ 6.46.56.1     
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա

Կաշառակերությունը Հայաստանի Քրեական օրենսգրքում խմբագրել

Ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՝

1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
3. Նույն արարքը, որը կատարվել է՝

  • շորթմամբ,
  • մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  • խոշոր չափերով,
  • Ճանաչվել է ուժը կորցրած

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

  • կազմակերպված խմբի կողմից,
  • առանձնապես խոշոր չափերով,
  • դատավորի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
5. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-256-Ն)

Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։
- [9]

Կաշառակերություն պատժելի արարք է համարվել նաև հին և միջնադարյան հայ իրավունքում։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ նյութական կամ այլ շահագրգռվածությամբ կողմնապահություն դրսևորած դատավորը զրկվում էր պաշտոնից։

Գրականություն խմբագրել

  • Charles Copeman and Amy McGrath (eds.)(1997), Corrupt Elections. Ballot Rigging in Australia, Towerhouse Publications, Kensington, NSW
  • Donatella della Porta, and Alberto Vannucci, (1999). Corrupt Exchanges: Actors, Resources, and Mechanisms of Political Corruption. New York։ Aldine de Gruyter.
  • Axel Dreher, Christos Kotsogiannis, Steve McCorriston (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transparencia Internacional (ed.). «CPI 2010 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. Transparencia Internacional (ed.). «CPI 2009 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  3. Transparencia Internacional (ed.). «CPI 2008 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  4. Transparencia Internacional (ed.). «CPI 2007 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  5. Transparencia Internacional (ed.). «CPI 2006 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  6. Transparencia Internacional (ed.). «CPI 2005 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  7. Transparencia Internacional (ed.). «CPI 2004 table». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  8. Los años 2002–2005 muestran datos correspondientes a Serbia y Montenegro
  9. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 244