Կանաչ փայտփոր

Կանաչ փայտփոր
Կանաչ փայտփոր (արու)
Կանաչ փայտփոր (արու)
Կանաչ փայտփոր (էգ)
Կանաչ փայտփոր (էգ)
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ՎերնակարգCoraciimorphae
ԿարգՓայտփորանմաններ (Piciformes)
ԸնտանիքՓայտփորներ (Picidae)
ԵնթաընտանիքPicinae
ՑեղPicus
ՏեսակԿանաչ փայտփոր (P. viridis)
Միջազգային անվանում
Picus viridis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կանաչ փայտփոր (լատին․՝ Picus viridis), փայտփորների ընտանիքի թռչուն։

Կենսաբանական տարածում խմբագրել

Նստակյաց է, քիչ տարածված։ Բնակվում է խոնավ սաղարթավոր անտառներում։ Սնվում է մրջյուններով, փայտահատ բգեզներով։ Հայաստանի հանրապետությունում ձևավորված հյուսիսային և հարավային խառնանտառների համակեցություններն իրարից մեկուսացած են տափաստանային բաց անտառազուրկ լեռնազանգվածներով։ Փչակ է փորում առավելապես փտող ծառերի բներում։ Ձվադրում է մայիսի սկզբից։

Մարմնի կատուցվածք խմբագրել

կանաչ փայտփոր

Մարմնի երկարությունը 31-33 սմ է, թևերի բացվածքը՝ 40-42 սմ, կենդանի զանգվածը՝ 250 գ Մարմինը վերևից կանաչ է, գոտկատեղը՝ դեղին, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Հասունի գլուխը սև ու կարմիր է, աչքերը՝ սպիտակ։ Արուի բեղերը կարմիր են՝ սև սահմանագծված, գոտկատեղը՝ վառ դեղին։ Էգի բեղերն ամբողջությամբ սև են, գոտկատեղը՝ ավելի խամրած։ Երիտասարդի մարմնի վերևի փետուրների ծայրերը բաց գույնի են։ Մարմինը ներքևից, գլուխը, գոտկատեղը՝ մուգ խայտերով ու զոլերով են։ Չափազանց զգույշ և թաքնված թռչուն է։ Կերակրվում է մրջնանոցների մոտ և ծառերի սաղարթների միջին հատվածում։ Կտուցով թմբկահարում է հազվադեպ։ Ձայնը բաղկացած է քրքիջ հիշեցնող աստիճանաբար մարող մի շարք բարձր հնչյուններից։

Բազմացում խմբագրել

Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 5-7 ձու։ Երիտասարդ թռչունները հանդիպում են հունիսից սեպտեմբեր։ Անտառի մյուս միջատակերների կազմում նպաստում է ծառերի առողջացմանը։ Կենսակերպի շատ մանրամասներ բացահայտված չեն։ Գույնանշերի ցայտերանգ համադրությամբ չափազանց գեղեցիկ ու գրավիչ է և գեղագիտական հաճույք է պատճառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ փայտփոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ փայտփոր» հոդվածին։