Կանաչ սերինոս

Կանաչ սերինոս (լատին․՝ Carduelis Chloris), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Կանաչ սերինոդ
Կանաչ սերինոս
Carduelis Chloris
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՍերինոսներ
ԴասԹռչուններ
Լատիներեն անվանում
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5 - 27,5 սմ կտուցը հաստ է՝ վարդագույն երանգով, առաջնային փետուրների հիմքը և պոչը՝ վառ դեղին երիզներով։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը դեղին - կանաչ է, թևին և պոչին կան վառ դեղին հատվածներ, թևի միջին մասը բաց կապույտ-մոխրագույն է։ Էգն ավելի խամրած է և ավելի դարչնագույն։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը խամրած կանաչավուն դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով, արուն՝ ավելի կանաչ, քան էգը։

Կենսակերպ խմբագրել

Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով և այլ բուսական կերով։

Բնադրում խմբագրել

Գարնան ամենավաղ լիարժեք երգը և էգերին հետապնդող արուները գրանցվում են հունվարի 2 - րդ տասնօրյակից։ Համատարած հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ մարտի 1- ի տասնօրյակից հուլիսի կեսերը, առանձին դեպքերում արուի լիարժեք երգը լսվում է օգոստոսի վերջին։ Բնի կառուցումը սկսվում է մարտի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից և այլ բույսերի կտորտանքներից։ Բնադրում է ծառերին։ Ձվերը բներում հայտնվում են մարտի 2 - րդ տասնօրյակից մինչև հուլիսի կեսերը։ Դնում է 21 մմ տրամագծով, մոխրագույն, սպիտակ՝ մուգ պտերով 4 - 6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 - 14 օր։ Ձագերին կերակրում են արուն և էգը՝ 13 - 14 օր, որից հետո ձագերը դուրս են գալիս բնից և 1 շաբաթ անց ձեռք բերելով աներեր թռչելու ունակություն՝ հեռանում են ծնողներից։ Կրկնակի բնադրման են անցնում հունիսի կեսերից։ Երիտասարդներից ու հասուններից կազմված աշնանային խմբերը պահպանվում են մինչև հաջորդ տարվա գարունը։ Նուրբ կանաչ երանգով փետրավորման և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ սերինոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ սերինոս» հոդվածին։