Կայք (Արագածոտնի մարզ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայք (այլ կիրառումներ)

Կայք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մետր։ Բնակչությունը՝ 441 մարդ (2011)[1]։

Գյուղ
Կայք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԿարեն Հարությունյան
Այլ անվանումներՄուլքի
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն441 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ252
Փոստային դասիչ0313
Կայք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Կայք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Կայք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Կայք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի, Մուլքի գյուղ անվանումները)։ Կայք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Բնակչություն խմբագրել

Կայք գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի, Մուշի, Խոյի և Սալմաստի շրջանների գյուղերից 1828-1829 թվականներին[2]։

Կայք գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

ՏարիԲնակչություն
183189 մարդ[4]
1897551 մարդ[4]
1926670 մարդ[4]
1939826 մարդ[4]
1959481 մարդ[4]
1970537 մարդ[4]
1979538 մարդ[4]
2001554 մարդ[4]
2004521 մարդ[4]
2011441 մարդ[1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում պահպանվել է XVI դարի սուրբ Աստվածածին եկեղեցին։

Տես նաև խմբագրել

Աղբյուր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Մուլք». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։