Ծեր (անձնանուն)

արական անձնանուն

Ծեր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ծեր՝ «ծերունի» բառից՝ ակնարկելով Սիմոն Ծերունուն։ Այս անունից է առաջացել Ծերենց ազգանունը։ Անվան համազորն է Հալվորակ անձնանունը։ Հիշատակվել է 13-15-րդ դարերում[1]։

Ծեր
Ծեր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԾերիկ, Ծերուկ
Կապված հոդվածներ«Ծեր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ծեր, պարոն ոմն, ով 1211 թվականին հիշատակվել է Փաշախաթունի և ուրիշների հետ՝ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մի խաչքարի արձանագրության մեջ[2]։
  • Ծեր քահանա, գրիչ, ով 1311 թվականին ընդօրինակել է Ավետարանը[3]։
  • Ծեր, հայր Ասլանի, ով Ներսես կրոնավորին գրել տվեց Ժողովածու Ճառից Եպիփանի, Սեբաստիա, 1350 թվական[4]։
  • Ծեր Սեբաստացի, որդի Ասլանի, նախորդի թոռն է, ով հիշատակված է 1350 թվականին[5]։
  • Ծեր Խլաթեցի, Գրիգոր Խլաթեցու հայրը, ով կոչվում է նաև Ծերենց[6]։
  • Ծեր, պապ կամ մեծ հայր տանուտեր Սատաղայի, ով 1476 թվականին Աղթամարում Թումա քահանային գրել տվեց մի Ավետարան[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 569 — 682 էջ։
  2. Кучук-Иоаннесов, Стар․ арм. над․ 35
  3. Ձեռագիր Թավրիզ 70-72
  4. Տաշեան, Ցուց․ 107
  5. Տաշեան Ցուց․ 107
  6. Տաշեան Ցուց․ 543
  7. Ձեռագիր Վասպուրական 480-481