Խոտադիր
Խոտադիր
Ամերիկյան խոտադիր (Ochotona princeps)
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգՆապաստականմաններ
ԸնտանիքԽոտադիրներ
ՑեղԽոտադիր
Լատիներեն անվանում
Ochotona


Խոտադիր, լեռներում բնակվող փոքր կաթնասուն, որը տարածված է Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այն ունի կարճ վերջույթներ, կլոր մարմին, և չունի արտաքին պոչ, այն հիշեցնում է իր ազգակից ճագարին, բայց կարճ կլոր ականջներով[1]։

Խոտադիրները գերադասում են ժայռոտ լանջեր և սնվում են բազմազան բույսերով՝ հիմնականում խոտաբույսերով, ծաղիկներով և երիտասարդ ցողուններով։ Աշնանը, ձմռանն ուտելու համար, նրանք իրենց որջերում պահեստավորում են ծղոտ, փափուկ ճյուղեր և այլ տեսակի սնունդ[2]։

Դասակարգում խմբագրել

Խոտադիրը`(Ochotona) դա միակ ցեղն է խոտադիրների (Ochotonidae) ընտանիքում, Նապաստականմանների կարգի մեջ։ Հայտնի է խոտադիրների 30 տեսակ[3]։

Նկարագրություն խմբագրել

Խոտադիրները փոքր ձվաձև կենդանիներ են արտահայտված կլոր ականջներով և զուրկ են տեսանելի պոչից։ Խոտադիրների տարբեր տեսակների քաշը տատանվում է 70 - 300 գ սահմաններում։ Խոտադիրների տեսակների մեծամասնությունը ցերեկը ակտիվ են։ Ինչպես և մնացած նապաստականմանների ներկայացուցիչները՝ խոտադիրները քուն չեն մտնում։ Տեսակների մեծ մասը բուսական պահեստներ են պատրաստում իրենց որջերում, որոնցով սնվում են ձմռան ընթացքում։

Տարածում խմբագրել

Հայտնի է խոտադիրների 30 տեսակ, որոնցից 2-ը տարածված են Հյուսիսային Ամերիկայում, իսկ 28-ը՝ Ասիայում։ Մայան Չինաստանում հանդիպում է 24 տեսակ[4]։

Հայաստանում տարածված է խոտադիրի մեկ տեսակ՝ Շեկլիկ խոտադիրը (Ochotona rufescens )։ Թեև Բնության պահպանության միջազգային միության կայքում չի նշվում, որ այս տեսակը հանդիպում է նաև Հայաստանում, մի քանի հեղինակավոր աղբյուրներ նշում են, որ Շիկակարմրավուն խոտադիրը տարածված է նաև Հայաստանում[5][6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Melissa Breyer (2016 թ․ սեպտեմբերի 2). «Meet the 'mouse-bunny' that could vanish from the US». treehugger.
  2. Walters, Martin (2005). Encyclopedia of animals. Parragon. էջեր 203. ISBN 978-1-40545-669-2.
  3. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջեր 90.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջեր 89.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer. էջեր 397.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Stanislav Čermák, Ján Obuch, Petr Benda (2006). «Notes on the genus Ochotona in the Middle East (Lagomorpha: Ochotonidae)» (PDF). Lynx (Praha). Վերցված է 4/25/2020-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. DeeAnn M. Reeder, Don E. Wilson (2005). Mammal Species of the World։ A Taxonomic and Geographic Reference · Volume 1. Johns Hopkins University Press. էջ 192.
  8. Andrew Duff, Ann Lawson (2004). Mammals of the World։ A Checklist. Yale University Press. էջեր 34.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտադիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոտադիր» հոդվածին։