Խոզնավար

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզնավար (այլ կիրառումներ)

Խոզնավար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Խոզնավար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տեղ համայնք[1]
Մակերես16.22 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն396[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽոզնավարցի
Ժամային գոտիUTC+4
Խոզնավար (Հայաստան)##
Խոզնավար (Հայաստան)
Խոզնավար (Սյունիքի մարզ)##
Խոզնավար (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Խոզնավար գետակի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 100 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խոզնավարի մշտական բնակչությունը կազմել է 396, առկա բնակչությունը՝ 349 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 191 թվականը գյուղում ապրել են նաև փոքրաթիվ ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խոզնավար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].

Տարի183118731897192619391959198119892001[6]2011[2]
Բնակիչ78401688474562582484359458396

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի տասներկուամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 761
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները