Խլություն, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար։

Խլություն
Խլության միջազգային խորհրդանիշ
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9389
ՀՄԴ-10H90 և H91
 Hearing impairment Վիքիպահեստում

Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր։ Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք հիվանդությունների (ցերեբրոսպինալ մենինգիտ, գրիպ, խոզուկ, կարմրուկ, քութեշ)։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման (օտոսկլերոզի դեպքում)։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։

Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։

Բուժումը քիչ արդյունավետ է։ Բորբոքային պրոցեսների և օտոսկլերոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։ Կանխարգելում՝ լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Խլություն հոդվածին
  • Խլություն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
  • National Institute for the Prevention of Deafness and other Communication Disorders
  • World Health Organization Global Costs of unaddressed hearing loss and cost-effectiveness of interventions, 2017 [2]
  • «Hearing Loss in Children». Hearing Loss in Children Home (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  • Occupational Noise and Hearing Loss Prevention (NIOSH)
  • OSHA-NIOSH  2018.  Preventing Hearing Loss Caused by Chemical (Ototoxicity) and Noise Exposure Safety and Health Information Bulletin (SHIB), Occupational Safety and Health Administration and the National Institute for Occupational Safety and Health.  SHIB 03-08-2018. DHHS (NIOSH) Publication No. 2018-124.
  • Centers for Disease Control and Prevention Vital Signs- Hearing Loss [3]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խլություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 55