Խաչատուր Վարդանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատուր Ռաֆիկի Վարդանյան (հունիսի 28, 1956(1956-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Խաչատուր Վարդանյան
Ծնվել էհունիսի 28, 1956(1956-06-28) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1978-1986 թթ. - եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, դասավանդել է նաև Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Գլխավոր արխիվային վարչության, գիտությունների ակադեմիայի գիտաշխատող։
  • 1986-1988 թթ. - ծառայել է ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրության համակարգում։
  • 1988-1990 թթ. - ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ։
  • 1990-1993 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նամակների և դիմում-բողոքների բաժնի վարիչ, ապա՝ ընտրվել է Երքաղխորհրդի գործկոմի քարտուղար։
  • 1993-1995 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։
  • 1996 թ. - աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում։
  • 1997-1998 թթ. - Անշարժ գույքի պետական կադաստրի վարչության պետի տեղակալ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի քարտուղարության պետի տեղակալ-գրասենյակի վարիչ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետի տեղակալ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության վերահսկողության վարչության պետի տեղակալ։
  • 2001-2002 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ։
  • 2002 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ։
  • 2002 թ. նոյեմբերին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2008 թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2008 թ. հուլիսին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գլխավոր աուդիտոր։

Հասարակական և քաղաքական գործունեություն խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Խ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.