Խաժիկ

իգական անձնանուն

Խաժիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն խաժ բառից (աչքերի գույնից վերցված)։ Երկու անգամ գործածվել է 14-րդ դարում։ Այս անձնանունից է առաջացել Խաժակյան ազգանունը[1]։

Խաժիկ
Խաժիկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խաժիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խաժիկ, հորաքույր Բաբերդցի Մկրտիչ կուսակրոն քահանայի, ով Կաֆայում 1344 թվականին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Խաժիկ խաթուն, կին պարոն Աստվածատուրի և մայր Բաբերդի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսի ով մահացել է 1395 թվականին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 451 — 682 էջ։
  2. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1926, 237
  3. Նօտարք 7