Լևոն Վարդանյանց

Լևոն Արսենի Վարդանյանց (սեպտեմբերի 16 (28), 1893, Կրասնոդար, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1971(1971-05-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (1940Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1945

Լևոն Վարդանյանց
Ծնվել էսեպտեմբերի 16 (28), 1893
Կրասնոդար, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1971(1971-05-18) (77 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Համամիութենական Երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտերկրաբանություն
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1940) և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1939)
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Արսենի Վարդանյանցը 1918 թվականին ավարտել է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը (Նովոչերկասկ1921-1923 թվականներին աշխատել է Հարավ-արևելք մարզային վարչությունում (Կրասնոդար), ապա դասավանդել Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտում։

1927-1931 թվականներին աշխատել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն երկրբ. կոմիտեում, 1932-1936 թվականներին՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գիտությունների ակադեմիա սեյսմոլոգիական ինստիտուտում, 1936 թվականից՝ ՀԵԻ-ում (Լենինգրադ)։ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) տարիներին աշխատել է Հյուսիսային Կովկասի, այնուհետև Ուզբեկստանի երկրաբանական վարչություններում։ Ուսումնասիրել է Անդրբայկալի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի օգտակար հանածոների հանքավայրերի երկրբ․. կառուցվածքը։

Վարդանյանցը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք նվիրված են Կովկասի, Միջին Ասիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն եվրոպական մասի երկրաբանությանը, ինչպես նաև բյուրեղաօպտիկայի, միներալոգիայի, պետրոլոգիայի տեսական հարցերի մշակմանը։ Վարդանյանցի հետազոտություններում պարզորոշ ուրվագծվում են երեք հիմնական ուղղություններ, ա. Կովկասի երկրաբանություն, բ. ֆեոդորովյան մեթոդի տեսություն, գ. Արևելա-Եվրոպական պլատֆորմի բյուրեղային հիմքի պետրոլոգիա։

Վարդանյանցը կազմել է Կովկասի յուրօրինակ տեկտոնական քարտեզը, ամփոփել այդ ռեգիոնի սեյսմատեկտոնիկան, մանրամասն ուսումնասիրել նրա գեոմորֆոլոգիան և չորրորդական երկրաբանությունը։ Վարդանյանցի ղեկավարությամբ ստեղծվել են ԱրևելաԵվրոպական պլատֆորմի հիմքի առաջին երկրորդ քարտեզները, որոնք քննարկվել են Երկրաբանական միջազգային կոնգրեսի XXI նստաշրջանում (1960, Կոպենհագեն

  • Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկեր խմբագրել

  • Сейсмотектоника Кавказа, М-Л, 1935.
  • О происхождении озера Севана, Е., 1948.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 324