Լևոն Չերքեզյան

հայ ճարտարապետ

Լևոն Վաղինակի Չերքեզյան (ապրիլի 10, 1927(1927-04-10), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2000(2000-08-03), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1962)[1]։

Լևոն Չերքեզյան
Ծնվել էապրիլի 10, 1927(1927-04-10)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2000(2000-08-03) (73 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատավայրՀայպետնախագիծ և ՀԱՊՀ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

Լևոն Չերքեզյանը ծնվել է 1927 թվականին Թիֆլիսում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-1988 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1979-1989 թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, 1966-1972 թվականներին, միաժամանակ` դասավանդել պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1961-1970 թվականներին եղել է Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի գլխավոր ճարտարապետը[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Համահեղինակ է վարչահասարակական կենտրոնի (1968-1978), Ալավերդու Սանահինի սարահարթի կառուցապատումների (1959-1962), Դիլիջանում (1964), Գագրայում (1964), Սևանի ափին (1965 ), Արզնիում (1967), Երևանում (1970) կառուցված առողջարանների ու պանսիոնատների։

  • Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (1981, Հայաստանի պետական մրցանակ` 1985) նախագծերի։
  • «Գիտելիք» առողջարան, Երևան
  • «Արևիկ» առողջարան Սևանի ափին
  • Ֆիզիկայի ինստիտուտի պիոներական ճամբար Սևանի ափին
  • «Արմենիա» առողջարանի վերակառուցումը Գագրայում
  • Յանչուկանի երկաթուղային կայարան
  • Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիներին, 1971

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, ոսկե մեդալակիր, 1982
  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1981

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Չերքեզյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.