Լորձայտուց

մարդու հիվանդություն

Լորձայտուց, միքսեդեմաl, հիվանդություն, որը պայմանավորված է վահանագեղձի գործունեության անբավարարությամբ (հիպոթիրեոգ) կամ լրիվ անկմամբ։ Տարբերում են թիրեոիդային և հիպոթալամո-հիպոֆիզային լորձայտուց։ Թիրեոիդային լորձայտուց լինում է բնածին՝ առաջանում է ներարգանդային զարգացման արատների, սիֆիլիսի, վիրուսային հիվանդությունների և հղիության թունավորումների դեպքում, կամ ձեռքբերովի՝ վահանագեղձի վնասումների, սուր և քրոնիկական բորբոքումների դեպքում։ Հիպոթալամո հիպոֆիզային լորձայտուց պայմանավորված է հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիոնալ ու օրգ. փոփոխություններով։ Լորձայտուցի ախտանշաններն են՝ մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի լորձային այտուցը, մաշկի չորությունը, քնկոտությունը, ֆիզիկական և մտավոր ունակությունների անկումը, հիմնական փոխանակության թուլացումը, աղիքային համակարգի թորշոմումը։ Մանկական հասակում ուղեկցվում է գաճաճահասակությամբ, ոսկրացման պրոցեսների, ատամների ծլման դանդաղումով, եղունգների դյուրաբեկությամբ և հոգեկան խանգարումներով։ Բուժումը, վահանագեղձի պատրաստուկներ (թիրեոիդին), տրիյոդթիրոնին։

Լորձայտուց
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՀիպոթիրեոզ
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9244.9
 Myxedema Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորձայտուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668