Լոնդոնի թագավորական ընկերություն

Լոնդոնի թագավորական ընկերություն բնության մասին գիտելիքների զարգացման վերաբերյալ, կրճատ՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society of London for the Improvement of Natural Knowledge)[13], առաջատար գիտական ընկերություն Մեծ Բրիտանիայի առաջատար գիտական կազմակերպություն, աշխարհի հնագույն գիտական ընկերություններից մեկը, ստեղծվել է 1660 թվականին և հաստատվել է Թագավորական խարտիայով 1662 թվականին։ Ընկերության նշանաբանն է․

Լոնդոնի թագավորական ընկերություն
Տեսակգիտությունների ակադեմիա, հրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա
ԿարգախոսNullius in verba
Հիմնադրվել էնոյեմբեր 1660
Անդամ էORCID[1][2], Dryad?[3], Միջազգային գիտական խորհուրդ[4], InterAcademy Partnership[5], Committee on Publication Ethics?[6], Society Publishers' Coalition?[7], Open Access Scholarly Publishers Association?[8] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[9]
ՆախագահAdrian Smith?[10]
Աշխատակիցներ219 մարդ (2021)
Երկիր Միացյալ Թագավորություն[11]
Պարգևներ
Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար[12] և Աստուրիայի արքայազնի պարգև
Կայքroyalsociety.org(անգլ.)
Լոնդոնի թագավորական ընկերություն (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի թագավորական ընկերություն (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի թագավորական ընկերություն, Միացյալ Թագավորություն
 Royal Society Վիքիպահեստում
Ոչ թե խոսքով, այլ գործով
(լատին․՝ Nullius in verba)
- ԼԹԸ նշանաբան

Նշանակում է, որ պետք է ապացույց ծառայեն փորձերը, հաշվարկները, այլ ոչ՝ հեղինակությունների խոսքերը։

Լինելով մասնավոր կազմակերպություն, որը գործում է կառավարությունից ստացած սուբվենցիայի հաշվին՝ կարևոր դեր է կատարում Մեծ Բրիտանիայի գիտական հետազոտությունների կազմակերպման և զարգացման գործում և հանդիսանում է գիտական քաղաքականության հարցերի լուծման հիմնական խորհրդակցական մարմին՝ հանդես գալով որպես բրիտանական Գիտությունների ակադեմիա։ Մտնում է գիտության վերաբերյալ Բրիտանական խորհրդի մեջ։ Անդամների թիվը հասնում է ավելի քան հազարի։

Կազմակերպությունը հրատարակում է Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ (անգլ.՝ The Philosophical Transactions of the Royal Society, կրճատ Phil. Trans.), կամ Փիլիսոփայական գրառումներ ամսագիրը, որը աշխարհի հնագույն գիտական ամսագրերից մեկն է (1665)[14]։

Թագավորական ընկերության նախագահը Քիմիայի Նոբելյան մրցանակակիր (2012) Վենկի Ռամակրիշնանն է, որը պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին[15]։

Պատմություն խմբագրել

Անգլիայի Չարլզ II Ստյուարտ թագավոր, որը 1662 թվականին պաշտոնապես ընդունել է Լոնդոնի թագավորական ընկերությունը, նկարիչ Ջոն Միխայել
Բյորլինգթոն հաուս Պիկադիլի փողոցում, որտեղ 1873-1967 թվականը գտնվել է Լոնդոնի թագավորական ընկերության գրասենյակը

Լոնդոնի թագավորական ընկերությունը հիմնվել է 1645 թվականին Ջոն Ուիլկինսի մտահղացմամբ։ 1646-1647 թվականների իր գրառումներում Ռոբերտ Բոյլը այդ հանդիպումները անվանել է Ծպտյալ քոլեջ (անգլ.՝ Invisible CollegeՋոն Վալլիսի հավաստմամբ այդ հանդիպումները առաջարկել է գերմանացի Թեոդոր Հանկը։

Ընկերության հանդիպումները տեղի էին ունենում ամեն շաբաթ Լոնդոնում։ Ի սկզբանե դրանք մասնավոր հավաքներ էին, որոնց մասնակցում էին բնագիտական և այն ժամանակ «Նոր փիլիսոփայություն» և «Փորձարարական փիլիսոփայություն» կոչվող այլ բնագավառների մի քանի համախոհ փիլիսոփաներ։ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1648-1649), որն ավարտվեց Կարլ I-ի գլխատմամբ, խումբը տեղափոխվեց Օքսֆորդ, որտեղ զուգահեռ սկսեց աշխատել Լոնդոնի խմբի հետ։ Այս հանդիպումները շարունակվեցին մինչև Օլիվեր Կրոմվելի մահը (1658 թվական)։ Անգլիայում միապետության վերականգնումից և 1660 թվականին Կարլ II-ի գահ բարձրանալուց հետո ընկերության հանդիպումները շարունակվեցին Լոնդոնում՝ պահպանելով Օքսֆորդի և Լոնդոնի գիտնականների խմբերի միությունը։ Ընկերության հանդիպումների ընթացքում քննարկվում էին բնափիլիսոփայության, մեխանիկայի, անասնաբուծության խնդիրներ[16]։

Առաջին նիստ խմբագրել

Առաջին պաշտոնական նիստը, որն արձանագրությամբ հաստատվել է, տեղի է ունեցել 1660 թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնի Գրեշեմ քոլեջում։ Նիստի մասնակիցները 12-ն էին։ Նրանք որոշեցին հրավիրել ևս 40 մարդ։ Հրավիրվածներից 5-ը չդարձան Թագավորական ընկերության անդամ, մնացած 35-ից 19-ը գիտության մարդիկ էին, իսկ մյուսները քաղաքական գործիչներ, զինվորականներ, կառավարիչներ և մեկը կամ երկուսը գրականության ներկայացուցիչներ էին։ Առաջին նիստի ժամանակ որոշվեց պաշտոնական թույլտվություն ստանալ թագավորից։ Երկրորդ հավաքի ժամանակ` դեկտեմբերի 5-ին, Ռոբերտ Մորեյը հայտնեց, որ թագավորը ողջունելի է համարում ընկերության գոյությունը[16]։

Երկու տարի անց Կարլ II-ը ընկերությունը հասցրել է պետական հիմնարկի աստիճանի։ Առաջին պաշտոնական նիստը տեղի է ունեցել 1663 թվականի ապրիլի 22-ին[17]։

Լոնդոնի Թագավորական կազմակերպության գավազան

Կազմակերպության հիմնադրման ժամանակ Թագավորական ընկերությունը մշակել է հետազոտությունների ծրագիր, որը ներառել է հետևյալ խնդիրները․

  • մի կողմից՝ կիրառական 
  1. ծովագնացություն (ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշում, հատկապես կոորդինատների որոշում, քարտեզների կազմում)
  2. ռազմական գործ (օդում արկի շարժման ուսումնասիրություն)
  3. մետալուրգիա
  4. բժշկություն և այլն

1663 թվականին ընկերությունը պաշտոնապես կոչվում էր Լոնդոնի թագավորական ընկերություն բնական գիտելիքների բարելավման համար (անգլ.՝ The Royal Society of London for Improving Natural Knowledge), ժամանակակից անվանումը՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society)[19]։

1901 թվականին ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է Բրիտանական ակադեմիան` 1899 թվականին հիմնադրված Ակադեմիաների միջազգային ասոցիացիայում (անգլ.՝ Association Internationale des Academies (IAA)) մասնակցելու համար։

Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ ամսագրի առաջին էջ, հրատարակված 1665

Ըստ խնդիրների ու գործառույթների Թագավորական ընկերությունը հաճախ համեմատում են գիտությունների ակադեմիայի հետ, երբեմն անվանելով Մեծ Բրիտանիայի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ The Royal Society — UK National Academy Of Science

Կազմակերպության հիմնադիր անդամներ խմբագրել

  1. Ուիլյամ Բոլ (1627-1690 թթ.)
  2. Ռոբերտ Բոյլ (1627-1691 թթ.)
  3. Ուիլյամ Բրաունկեր (1620-1684 թթ.)
  4. Ալեքսանդր Բրյուս, Կինկարդինի 2-րդ կոմս (1629-1681 թթ.)
  5. Ջոնաթան Գոդարդ (1617-1675 թթ.)
  6. Աբրահամ Հիլ (1633-1721 թթ.)
  7. Ռոբերտ Մորեյ (1608-1673 թթ.)
  8. Պաուլ Նիլ (1613-1686 թթ.)
  9. Ուիլյամ Պետի (1623-1687 թթ.)
  10. Լուորենս Ռուկ (1622-1662 թթ.)
  11. Ջոն Ուիլկինս (1614-1672 թթ.)
  12. Քրիստոֆեր Ռեն (1632-1723 թթ.)

Նախագահներ խմբագրել

Կազմակերպության ռուսական և խորհրդային անդամներ խմբագրել

Լոնդոնի թագավորական ընկերության կազմի մեջ տարբեր ժամանակներում ընտրված գիտնականների ցանկ[20].

Տնտրության տարիԱնունԳիտություն
2001Ալեքսեյ Աբրիկոսովֆիզիկա
1969Վիկտոր Համբարձումյանաստղաֆիզիկա
1988Վլադիմիր Առնոլդմաթեմատիկա
2000Գրիգորի Բարենբլատմեխանիկա
1942Նիկոլայ Վավիլովկենսաբանություն, աշխարհագրություն
1942Իվան Վինոգրադովմաթեմատիկա
1977Իզրաիլ Գելֆանդմաթեմատիկա
1987Վիտալի Գինզբուրգֆիզիկա
1916Բորիս Գոլիցինֆիզիկա
2011Միխայիլ Գրոմովմաթեմատիկա
1979Յակով Զելդովիչֆիզիկա
1929[21]Պյոտր Կապիցաֆիզիկա
1855Ալեքսանդր Կովալևսկիկենսաբանություն, սաղմանբանություն
1964Անդրեյ Կոլմոգորովմաթեմատիկա
1837Իվան Կրուզենշտեռնաշխարհագրություն
1960Լև Լանդաուֆիզիկա
1982Եվգենի Լիֆշիցֆիզիկա
1892Դմիտրի Մենդելեևքիմիա
1714[22]Ալեքսանդր Մենշիկով
1895Իլյա Մեչնիկովկենսաբանություն
1961Ալեքսանդր Նեսմեյանովքիմիա
2011[23]Կոնստանտին Նովոսյոլովֆիզիկա
1907Իվան Պավլովկենսաբանություն, ֆիզիոլոգիա
1755Կիրիլ Ռազումովսկի
1958Նիկոլայ Սեմյոնովքիմիա
2009Յակով Սինայմաթեմատիկա
1827Վասիլի Ստրուվե Յակովլևիչասղագիտություն
1873Օտտո Ստրուվե Վասիլևիչաստղագիտություն
1954Օտտո Ստրուվեաստղաֆիզիկա
2009Ռաշիդ Սյունյաևաստրաֆիզիկա
1944Ստեպան Տիմոշենկոմեխանիկա
1911Կլիմենտ Տիմիրյազևկենսաբանություն
2010Լյուդվիգ Ֆադեևմաթեմատիկա, ֆիզիկա
1994Իսահակ Խալատնիկովֆիզիկա
1877Պաֆնուտի Չեբիշևմաթեմատիկա, մեխանիկա
1981Իգոր Շաֆարևիչմաթեմատիկա
1960Վլադիմիր Էնգելգարդտկենսաքիմիա

Լոնդոնի թագավորական ընկերության բոլոր անդամների ցանկ

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1731 - Կոպլի մեդալ, հանձնվում է ամեն տարի գիտության որևէ բնագավառում նվաճումների հասնելու համար
  • 1775 - Բեյկերյան մեդալ և դասախոսություն, շնորհվում է բնագիտության բնագավառի ձեռքբերումների համար
  • 1800 - Ռումֆորդի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) ջերմային կամ օպտիկական հատկությունների ուսումնասիրման բնագավառի ձեռքբերումների համար
  • 1826 - Թագավորական մեդալ, հանձնվում է ամեն տարի բնագիտության զարգացման (2 մեդալ) և կիրառական գիտություններում ակնառու ավանդի համար (մեկ մեդալ)
  • 1877 - Դևի մեդալ, ի պատիվ Հեմֆրի Դևի, շնորհվում է քիմիայի բնագավառում նվաճումների համար
  • 1890 - Դարվինի մեդալ, ի պատիվ Չառլզ Դարվինի, հանձնվում է զույգ թվականներին էվոլյուցիայի, պոպուլյացիոն կենսաբանության, օրգանիզմների կենսաբանության, կենսաբազմազանության բնագավառներում ձեռքբերումների համար
  • 1901 - Սիլվեսթերի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) մաթեմատիկայի բնագավառի նվաճումների համար
  • 1902 - Հյուզի մեդալ, ի պատիվ Դևիդ Էդուարդ Հյուզի, ֆիզիկական գիտությունների ամենամյա մրցանակ, հատկապես էներգիայի արտադրության, պահպանման և օգտագործման հետ կապված նվաճումների համար
  • 1960 - Լևերհյուլմի մեդալ, հանձնվում է երեք տարին մեկ քիմիայում կամ ճարտարագիտական գործում նվաճումների համար
  • 1986 - Մայքլ Ֆարադեյի մրցանակ, շնորհվում  է գիտության մասսայականացման նվաճումների համար
  • 1989 - Գաբորի մեդալ, ի պատիվ Դենիս Գաբորի, շնորհվում է երկու տարին մեկ (կենտ թվականներին) կյանքի մասին գիտությունները այլ դիսցիպլինների հետ կապող նվաճումների համար։

Գրականություն խմբագրել

  • Լոնդոնի Թագավորական ընկերությունը գտավ իրեն արժանի պատմաբան հանձին գիտնական Թոմաս Թոմսոնի, որի 1812 թվականին գրած «Լոնդոնի թագավորական ընկերության պատմությունը նրա ստեղծման սկզբից մինչև XVIII դարի վերջը» աշխատությունը («History of the R. Society, from its institution to the end of the XVIII Century» (Լոնդոն, 1812)) գերազանցել է այդ թեմայով գրվածները։
  • Гатина М. Р., Михель Д. В. Ранняя история Лондонского Королевского общества глазами современных историков науки // Диалог со временем : Альманах интеллектуальной истории. — ИВИРАН, 2011. — Вып. 34. — С. 191—205։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001G9NBIIA3-the-royal-society
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://datadryad.org/stash/our_community
  4. https://council.science/members/online-directory/
  5. https://www.interacademies.org/network/member-academies
  6. https://publicationethics.org/members
  7. https://web.archive.org/web/20240223114948/https://www.socpc.org/
  8. https://web.archive.org/web/20240224101118/https://oaspa.org/membership/members/
  9. https://allea.org/members
  10. https://royalsociety.org/news/2020/11/sir-adrian-smith-becomes-president-royal-society/
  11. Societies and Open Access Research — 2007.
  12. http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2011-the-royal-society.html?especifica=0&idCategoria=0&anio=2011&especifica=0
  13. Թագավորական կանոնադրությամբ ընդունված պաշտոնական անվանումը
  14. Большой Энциклопедический словарь — Лондонское королевское общество (Ստուգված է 1 հունվարի 2010)(Проверено 1 января 2010)
  15. The Fellowship © The Royal Society 2016. Retrieved 4 Sept 2016.
  16. 16,0 16,1 JOC/EFR: The Royal Society
  17. Академіи // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. — СПб., 1861.
  18. ՀՍՀ
  19. History of the Royal Society
  20. Корнеев С. Г. Советские учёные почётные члены научных организаций зарубежных стран. М.: Наука, 1981. 303 с. Информация на стр. 167.
  21. Կապիցան ընտրվել է որպես ընկերության ազգային անդամ, ոչ թե արտասահմանյան անդամ
  22. Զարմանալի է, բայց Մենշիկովը, Պետրոս I-ի սիրելին, եղել է առաջինը։ Անդամության մասին նամակը գրել է անձամբ Իսահակ Նյուտոնը
  23. Նովոսյոլովը ընտրվել է ընկերության ազգային անդամ

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի թագավորական ընկերություն» հոդվածին։