Լիոնյան կայարան

Լիոնյան կայարան (ֆր.՝ gare de Lyon, Գյաղ դե Լիոն), Փարիզի յոթ գլխավոր երկաթուղային կայարաններից մեկը։ Անվանվել է Լիոն քաղաքի պատվին։ Այս կայարան են ժամանում բազմաթիվ հեռահար գնացքներ, հիմնականում ուղղված դեպի Ֆրանսիայի հարավ։ Կառուցվել է 1900 թվականի համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ։ Կազմված է մի քանի մակարդակներից։ Ներկայացնում է իր ժամանակի ճարտարապետության դասական օրինակ։

Լիոնյան կայարանի ժամացույցով աշտարակը
Կայարանի ներսում

Լիոնյան կայարանի անկյունում կառուցված մեծ 64 մետրանոց ժամացույցով աշտարակը նույնպես կառուցվել է 1900 թվականին։

Կայարանի տարածքում գտնվող «Կապույտ գնացք» (Le Train Bleu) ռեստորանը, որի հարդարանքը կատարված է արևելյան ոճով, սպասարկում է ուղևորներին 1901 թվականից։

Կայարանը սպասարկում է Ֆրանսիայի կենտրոն շրջանը և երկրի հարավ-արևելքը (TGV), ինչպես նաև կապը Ալպերի, Իտալիայի և Հունաստանի հետ։ Այս կայարան են գալիս նաև տեղական նշանակության և Փարիզ քաղաքի արվարձանային գնացքները։ Կայարանում է գտնվում համանուն մետրոպոլիտենի կայարանը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնյան կայարան» հոդվածին։