Լիեպայա (լատիշ․՝ Liepāja [ˈliepaːja], գերմ.՝ Libau, լեհ.՝ Lipawa, լիտ.՝ Liepoja, նախկինում՝ Լիբավա), քաղաք Լատվիայում, Ռիգայից Դաուգավպիլսից հետո մեծությամ երրորդ լատվիական քաղաք։ Չսառչող նավահանգիստ է Բալթիկ ծովի ափին։ Երկաթուղային հանգույց է, ծովամերձ կլիմայական, ինչպես նաև բալմեոլոգիական ու ցեխաբուժական հանգստավայր։

Քաղաք
Լիեպայա
Liepāja
ԴրոշԶինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1625 թ.
Առաջին հիշատակում1253
Տվյալ կարգավիճակում1625 թվականից
Մակերես60,37 կմ²
ԲԾՄ14 մետր
Խոսվող լեզուներլատիշերեն
Բնակչություն73․469 մարդ (2013)
Խտություն1 365,1 մարդ/կմ²
Փոստային դասիչLV-3403, LV-3405, LV-3407, LV-3409, LV-3412, LV-3414, LV-3416, LV-3417
Ավտոմոբիլային կոդLV
Պաշտոնական կայքliepaja.lv
Լիեպայա (Լատվիա)##
Լիեպայա (Լատվիա)

Անվանում խմբագրել

Հայտնի է 1253 թվականից։ Անվանումն առաջացել է լատիշերեն Liepa «լորենի» բառից։ Կան և այլ կարծիքներ․ ոմանք անվանման ծագումը կապում են էստոներեն Liva «ավազ» բառի հետ (ավազոտ ափի պատճառով)։ Ըստ մյուս կարծիքի՝ անվանումը կապված է լիվեր/լիբեր ցեղի անվան հետ։

Մինչև 1917 թվականը պաշտոնական անվանումն էր Լիբավա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիեպայա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 612