Լեռնագյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Լեռնագյուղ (մինչև 1946 թ.` Չորլի, 1946-1967 թթ.` Լեռնանցք),գյուղ Հայաստանի Հանրապետությանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Հողմաջուր գետի հովտում։ Վերանվանվել է Լեռնագյուղ 1967 թ. հոկտեմբերի 21-ին[3]։

Գյուղ
Լեռնագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՉոռլի
Մակերես22.6 կմ²
ԲԾՄ1980 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն35[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Լեռնագյուղ (Հայաստան)##
Լեռնագյուղ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնագյուղի մշտական բնակչությունը կազմել է 25, առկա բնակչությունը՝ 21 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում գաղթել են Կարսի և Բասենի շրջանների գյուղերից[3]։

Լեռնագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

ՏարիԲնակչություն
183128 մարդ[5]
1873345 մարդ[6]
1897520 մարդ[5]
1926366 մարդ[5]
1939539 մարդ[5]
1959135 մարդ[5]
197966 մարդ[5]
198942 մարդ[7]
200142 մարդ[5]
201125 մարդ[8]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Լեռնագյուղում պահպանվել է Սբ. Հովհաննես եկեղեցին (վերակառուցված 1866 թ.) և “Մանուկ Ավետարան” մատուռը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել