Լեյկոցիտոզ, լեյկոցիտների բացարձակ քանակի ավելացումը շրջանառու արյան մեջ։

Լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է սնունդ ընդունելուց հետո (ալիմենտար Լեյկոցիտոզ), ֆիզիկական աշխատանք կատարելիս ևն։ Ախտաբանական կամ ախտանշանային Լեյկոցիտոզը զարգանում է թարախային բորբոքումների, վարակիչ հիվանդությունների, հյուսվածքների քայքայումով ուղեկցվող հիվանդությունների, արյան շրջանառության խանգարումների (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) դեպքերում։ Կարճատև Լեյկոցիտոզ կարող է առաջանալ ոսկրածուծից կամ այլ հյուսվածքներից արյան մեջ լեյկոցիտներ «դուրս մղելիս» (օրինակ, «ստրեսի»՝ լարումների ժամանակ)։ Վերոհիշյալ բոլոր դեպքերում Լեյկոցիտոզ կրում է ռեակտիվ բնույթ և անհետանում է պատճառի վերացումից հետո։ Լեյկոցիտոզ առաջանում է նաև արյունաստեղծ հյուսվածքի նորագոյացությունների դեպքում։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 536