Իոն
(Վերահղված է Իոններից)
Իոններ, էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը (մոլեկուլներ, ռադիկալներ) էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։ «Իոններ» հասկացությունը և տերմինը մտցրել է Մայքլ Ֆարադեյը 1834 թվականին։ Դրական իոնները նա անվանել է կատիոններ (օրինակ,Na+,Ca2+), իսկ բացասականները՝ անիոններ (Cl-, SO2-)։ Իոնի լիցքի մեծությունը բազմապատիկ է էլեկտրոնի լիցքին։ Իոնի հատկությունները որոշվում են լիցքի նշանով և մեծությամբ, իոնի չափերով և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 380)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Սպասարկող:ՈրոնելՀայաստանՏոտոԳեյմինգԱնմոռուկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԱնկլավ և էքսկլավԱլմա-Աթայի հռչակագիրՋահերով երթՔութեշՏավուշի մարզՇառլ ԱզնավուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍևանա լիճԵղիշե ՉարենցԲագրատ ԳալստանյանՀամո ՍահյանՈսկեպարՎարդանանք (պատմավեպ)Հովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սեռական հարաբերությունՀայոց ցեղասպանության ճանաչումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԿոմիտասԳարեգին ՆժդեհՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԾաղկեվանք (Արա լեռ)Վահան ՏերյանՋուր