Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Իշխան Սաղաթելյան (մայիսի 6, 1982(1982-05-06)[1], Գեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ (2019 թվականի ապրիլի 29-ից)[2][3], Գեղարքունիքի մարզպետ (01․06․2018 - 0310․2018), Պատմական գիտությունների թեկնածու է, բիզնեսմեն[4]։

Իշխան Սաղաթելյան
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ
օգոստոսի 6, 2021 - հուլիսի 2, 2022
ՆախագահԱլեն Սիմոնյան
ՆախորդողՎահե Էնֆիաջյան
Գեղարքունիքի մարզպետ
հունիսի 1, 2018 - հոկտեմբերի 3, 2018
ՆախորդողԿարեն Բոթոյան
ՀաջորդողԳնել Սանոսյան
 
Կուսակցություն՝ՀՅԴ
Կրթություն՝Երևանի պետական համալսարան (2003) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճան՝պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրմայիսի 6, 1982(1982-05-06)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԳեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված Հայրենիքի փրկության շարժման համակարգողն էր[5], 2020-2021 թվականներին ՀՓՇ կողմից կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնոդներից։ 2021 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանի հրաժարականից, սակայն ժամանակավոր պաշտոնակատար մնալուց հետո՝ հունիսի 20-ին նշանակվելիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ մայիսի 9-ին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանի հետ որպես ՀՅԴ ներկայացուցիչ հիմնադրում է Հայաստան դաշինքը[6]։ Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը դառնում է երկրորդ ուժը խորհրդարանում։ Նույն տարվա օգոստոսի 2-ին Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ[7], և օգոստոսի 6-ին ընտրվում է երրորդ փորձից[8]։

Առաջնորդում է 2022 թվականի ապրիլի 5-ին սկսված Դիմադրության շարժումը, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումը[9]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Իշխան Սաղաթելյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին Սևանի շրջանի Գեղամավան գյուղում։ Հայրը՝ Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը 2016-2021 թվականներին եղել է Գեղամավանի համայնքապետը։

1999 թվականին ավարտել է Երևանի թիվ 145 դպրոց-վարժարանը։ Նույն տարում անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը։

2002-2006 թվականներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ։

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2003-2005 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ձեռնարկատիրական գործունեություն խմբագրել

2005 թվականին հիմնադրել է «Իմեգա Սերվիս» զբոսաշրջային ընկերությունը։

2010 թվականից «Նավասար Ինվեստմենտ» ներդրումային ընկերության հիմնադիր-տնօրենն է։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

2008 թվականին ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2008-2009 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գիտաշխատող։

Խմբագրել և հրատարակել է մի քանի գրքեր, ինչպես նաև հանդես է եկել մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներով և հրապարակումներով։Մասնակցել է համահայկական և միջազգային մի շարք խորհրդաժողովների, որտեղ հանդես է եկել զեկույցներով։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2008-2009 թվականներին աշխատել է Հայաստանի Ազգային ժողովում՝ որպես ԱԺ փոխնախագահի խորհրդական։

2009-2012 թթ. աշխատել է Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։

2006-2007 թվականներին և 2016 թվականից Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։

2016 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի մայիսը ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականն էր[10]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում` նա ՀՅԴ համամասնական ցուցակի 25-րդ տեղում էր, ինչպես նաև առաջադրված էր պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։ Արդյունքում՝ Սաղաթելյանը տարածքային ցուցակով հավաքեց 3458 ձայն, ինչն այդ ընտրատարծքում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածուների մեջ ամենաշատն էր[11]։ Դաշնակցությունը հաղթահարեց անցողիկ շեմը, հավաքելով 6.57% և ստանալով 7 պատգամավորական մանդատ, սակայն Իշխան Սաղաթելյանը չդարձավ պատգամավոր։

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Ելք դաշինք-Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն թվականի հունիսի 1-ին նշանակվում է Գեղարքունիքի մարզպետ։ Հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններից հետո Դաշնակցությունը դուրս է գալիս կոալիցիայից և հոկտեմբերի 3-ին Սաղաթելյանը ազատվում է պաշտոնից։ Այնուհետև ՀՅԴ-ն հանդես է գալիս որպես ընդդիմադիր ուժ։

2018 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ կողմից տարածքային ցուցակով 8-րդ ընտրատարածքում կրկին առաջադրվեց պատգամավորության թեկնածու։ Ընտրությունների արդյունքում նա հավաքեց 3000 ձայն, առաջ թողնելով միայն Իմ քայլը դաշինքի թեկնածուներին[12], իսկ Սաղաթելյանի հայրենի Գեղամավանում ՀՅԴ-ն հաղթեց «Իմ քայլին»[13]։ Նա նաև ՀՅԴ համամասանկան ցուցակի 8-րդ տեղում էր։ Սակայն ՀՅԴ-ն հավաքելով ընդամենը 3.88% ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և 7-րդ գումարման Հայաստանի Ազգային ժողովում պատգամավոր չունեցավ։

2019 թվականի ապրիլի 26-ից 29-ին տեղի ունեցած Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովում՝ Սաղաթելյանն ընտրվեց Գերագույն մարմնի ներկայացուցիչ[2]։ Իսկ 2021 թ. հուլիսի 2-ից 4-ին տեղի ուեցած 24-րդ Գերագույն ժողովում վերընտրվեց նույն պաշտոնում[14]։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայկական կողմի պարտության համաձայնագրից հետո սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ցույցերի ղեկավարումը ստանձնեց Հայրենիքի փրկության շարժումը, որի համակարգողն էր Սաղաթելյանը։ Երկու օր անց նա՝ շարժման այլ առաջնորդների հետ միասին ձեռբակալվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից[15]։ Մոտ մեկ օր անց, նա ազատ է արձակվում[16]։ Դեկտեմբերի 11-ին, բողոքի ցույցերի ժամանակ Սաղաթելյանը կրկին բերման է ենթարկվում[17]։ Իսկ 2021 թ. փետրվարի 23-ին ոստիկանների կողմից բռնի կերպով բերման ենթարկելու փորձի ժամանակ Սաղաթելյանը վնասվածքներ է ստանում[18]։

2021 թվականի ապրիլին, ՀՅԴ-ն, ի տարբերություն ՀՓՇ առաջնորդ Վազգեն Մանուկյանի՝ որոշում կայացրեց մասնակցել ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններին՝ այն դիտարկելով որպես «հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը»[19]։ Իսկ մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության հետ դաշինքով[20]։ Մայիսի 9-ին Սաղաթելյանը (որպես ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ), Քոչարյանը և ՎՀԿ նախագահ Վահե Ա. Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հռչակագիր[21], ձևավորվեց Հայաստան դաշինքը։ Դաշինքն առաջանորդեց Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սաղաթելյանը ցուցակում երկրորդն էր[22]։ Քարոզարշավի ժամանակ, հունիսի 6-ին Սաղաթելյանը քննադատության ենթարկեց նաև Երևանի քաղաքային իշխանությանը, իսկ հունիսի 20-ը համարեց «Հայաստանը ազատագրելու օր»[23]։ Հունիսի 8-ին նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվության ենթարկվի. «Մեր երկրում լինելու է արդարադատություն, և ինքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն ազատվելու։ Նրանք դեռ պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին իր տունը կորցնելու համար, պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրը կորցնելու համար, պետք է պատասխան տան Շուշիի ու Հադրութի համար, պետք է պատասխան մեր 5000 զոհերի համար», ասաց նա, ընդգծելով՝ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար, որպեսզի Հայաստանում այլևս դավաճանություն չլինի[22]։

Ընտրությունների արդյունքում Հայաստան դաշինքը չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը, ստացավ 21.09% (269 481) ձայն, առաջ թողնելով Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը[24]։ Սաղաթելյանը ընտրվեց պատգամավոր։ Օգոստոսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը որպես ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ինչին աջակցեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը[7][25]։ Նա ԱԺ փոխնախագահ ընտրվեց միայն երրորդ փորձից՝ օգոստոսի 6-ին[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1433&lang=eng
  2. 2,0 2,1 «ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը». Սյունյաց երկիր. 29.04.2019.
  3. «ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը». Ապարաժ. 30.04.2019.
  4. ««Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին» հոդված armeniasputnik.am կայքում, (արխիվացված 26.06.2023 թվականին)։
  5. ««Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները վաղը կհանդիպեն նախագահի հետ». Ազատություն ռադիոկայան. 06.03.2021.
  6. «Առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ. Ռոբերտ Քոչարյան». Ազատություն ռադիոկայան. 09.05.2021.
  7. 7,0 7,1 ««Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում». Armenpress. 02.08.2021.
  8. 8,0 8,1 «Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությամբ ընտրվեց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ». Ազատություն ռադիոկայան. 06.08.2021.
  9. «Սա բացառիկ մի իրադարձություն է․ Իշխան Սաղաթելյան». iravaban.net. 07.05.2022.
  10. «6 նոր մարզպետների կենսագրությունները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
  11. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների արձանագրությունը
  12. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների արձանագրությունը
  13. «Այս երիտասարդը հաղթեց «Իմ քայլը դաշինքին»». Հրապարակ օրաթերթ. 10.12.2018.
  14. «Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է». news.am. 05.07.2021.
  15. «Ձերբակալվել է Իշխան Սաղաթելյանը». Հրապարակ օրաթերթ. 12.11.2020.
  16. «Իշխան Սաղաթելյանն ու Էդուարդ Շարմազանովն ազատ արձակվեցին». Հրապարակ օրաթերթ. 13.11.2020.
  17. «Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին». Հրապարակ օրաթերթ. 11.12.2020.
  18. «Բերման են ենթարկում Իշխան Սաղաթելյանին. նա վնասվածք ունի». Հրապարակ օրաթերթ. 23.02.2021.
  19. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը». iravaban.net. 19.04.2021.
  20. «ՀՅԴ-ն հաստատում է, որ ընտրություններում Քոչարյանի և «Վերածնվող Հայաստանի» հետ հանդես կգա դաշինքով». Ազատություն ռադիոկայան. 06.05.2021.
  21. «Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը». panorama.am. 09.05.2021.
  22. 22,0 22,1 «Իշխան Սաղաթելյան. «Փաշինյանը պետք է պատասխան տա Շուշիի և Հադրութի համար»». Հետք. 08.06.2021.
  23. «Գալիս ենք հաղթելու հանուն ուժեղ Հայաստանի ու նաև՝ ուժեղ, կազմակերպված Երևանի․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ». Երկիր Մեդիա. 06.06.2021. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  24. «ՔՊ-ն` 53.91, «Հայաստան»-ը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22 տոկոս. ընտրությունների վերջնական արդյունքները». Ազատություն ռադիոկայան. 27.06.2021.
  25. «ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Իշխան Սաղաթելյանը կընտրվի՞ ԱԺ փոխխոսնակ». news.am. 05.08.2021.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Վահե Էնֆիաջյան
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ
Իշխան Սաղաթելյան

6 օգոստոսի 2021 թ. -
Հաջորդող
գործող
Նախորդող
Կարեն Բոթոյան
Գեղարքունիքի մարզպետ
Իշխան Սաղաթելյան

1 հունիսի 2018 թ. - 3 հոկտեմբերի 2018 թ.
Հաջորդող
Գնել Սանոսյան
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխան Սաղաթելյան» հոդվածին։