Իննի Բրաունաու
Իննի Բրաունաու կամ Բրաունաու (գերմ.՝ Braunau am Inn), քաղաք Ավստրիայում, Վերին Ավստրիա նահանգում[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իննի Բրաունաու | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Հիմնադրված է | 810 թ. | ||
Առաջին հիշատակում | մոտ 810 | ||
Մակերես | 24,84 կմ² | ||
ԲԾՄ | 352 մետր | ||
Բնակչություն | 17 095 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||
Հեռախոսային կոդ | 07722 | ||
Փոստային դասիչ | 5280, 5283 և 5289 | ||
Ավտոմոբիլային կոդ | BR | ||
Պաշտոնական կայք | braunau.at | ||
Պատմություն խմբագրել
Քաղաքը գտնվում է տրանսպորտային կարևոր զարկերակների խաչմերուկում, այդ պատճառով էլ լավ ամրացված է դեռևս հռոմեացիների տիրապետության շրջանից[3]։
1260 թվականին Բրաունաու ամ Ինը վերածվել էր բավարական ամրության, որը կուրֆյուրստ Մաքսիմիլիանի և Ֆերդինանդ Մարիի օրոք (1672) էապես ամրացվել էր[3]։
1742 թվականի փետրվարի 3-ին` ավստրիական ժառանգության պատերազմների ժամանակ, երբ ավստրիական զորքերը ներխուժել են Բավարիա, Բրաունաուն անցել է ավստրիացիների ձեռքը, սակայն սեպտեմբերին նրանք թողել են այն, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացնեն Բոհեմիայում ֆրանսիացիների դեմ կռվելու համար։ Այդ ժամանակ բնակավայրին կրկին տիրում են բավարացիները։ 1743 թվականի հունիսի 27-ին քաղաքին տիրում է Կարլ Ալեքսանդր Լոթարինգացին[3]։
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Բրաունաու ամ Ինը անցել է ֆրանսիացիներին։ Պրեսբուրգյան համաձայնագրով Նապոլեոնը պետք է ազատեր այն, բայց այդ պահանջը կատարել է 1807 թվականի դեկտեմբերին միայն, երբ դաշինք է ձևավորվել Ավստրիայի ու Ռուսաստանի միջև[3]։
Աշխարհագրություն խմբագրել
Քաղաքը գտնվում է Ինն գետի մոտ, գետի` Զալցակին միախառնվելուց ներքև։ Այն գտնվում է Լինց նահանգի մայրաքաղաքի և Բավարիայի կենտրոն Մյունխենի կես ճանապարհին, Զալցբուրգից մոտավորապես 50 կմ հյուսիս։ Բրաունաուն միացնում է Ինն գետի կամուրջները բավարական Simbach am Inn-ին։ Նավահանգստային մուտքի սահմանային բոլոր արգելքները վերացվել են 1997 թվականին՝ Ավստրիայի Շենգենյան համաձայնությանը միանալուց հետո։ Մտնում է Բրաունաու ամ Ին շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 17.332 մարդ է (2006 թվականի դեկտեմբերի 18-ի տվյալներով)։ Զբաղեցնում է 24.8 կմ² տարածք։
Կլիմա խմբագրել
Aspachի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.2 (61.2) | 19.9 (67.8) | 23.6 (74.5) | 26.4 (79.5) | 29.7 (85.5) | 32.2 (90) | 35.3 (95.5) | 34.4 (93.9) | 31.4 (88.5) | 24.5 (76.1) | 21.6 (70.9) | 16.6 (61.9) | 35.3 (95.5) |
Միջին բարձր °C (°F) | 1.9 (35.4) | 3.9 (39) | 8.9 (48) | 13.0 (55.4) | 18.7 (65.7) | 21.1 (70) | 23.4 (74.1) | 23.0 (73.4) | 18.9 (66) | 13.4 (56.1) | 6.3 (43.3) | 3.3 (37.9) | 12.98 (55.36) |
Միջին օրական °C (°F) | −1.9 (28.6) | −0.6 (30.9) | 3.7 (38.7) | 7.4 (45.3) | 12.8 (55) | 15.7 (60.3) | 17.7 (63.9) | 17.1 (62.8) | 12.9 (55.2) | 7.9 (46.2) | 2.6 (36.7) | −0.1 (31.8) | 7.9 (46.2) |
Միջին ցածր °C (°F) | −5.1 (22.8) | −4.0 (24.8) | −0.3 (31.5) | 2.4 (36.3) | 6.7 (44.1) | 10.1 (50.2) | 12.0 (53.6) | 11.5 (52.7) | 8.5 (47.3) | 4.0 (39.2) | −0.4 (31.3) | −3.2 (26.2) | 3.5 (38.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −33.2 (−27.8) | −23.1 (−9.6) | −22.4 (−8.3) | −6.9 (19.6) | −5.2 (22.6) | 1.0 (33.8) | 2.2 (36) | −2.1 (28.2) | −2.1 (28.2) | −7.6 (18.3) | −25.0 (−13) | −25.6 (−14.1) | −33.2 (−27.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 57.5 (2.264) | 44.9 (1.768) | 66.8 (2.63) | 71.2 (2.803) | 76.6 (3.016) | 104.9 (4.13) | 113.2 (4.457) | 91.8 (3.614) | 74.7 (2.941) | 58.9 (2.319) | 64.6 (2.543) | 68.0 (2.677) | 893.1 (35.161) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 9.8 (3.86) | 8.9 (3.5) | 5.0 (1.97) | 2.3 (0.91) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 0.0 (0) | 4.6 (1.81) | 11.2 (4.41) | 41.8 (16.46) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.2 | 8.1 | 10.0 | 10.2 | 8.7 | 11.7 | 10.9 | 8.8 | 8.4 | 7.6 | 9.6 | 10.6 | 113.8 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 14.1 | 9.6 | 4.9 | 1.7 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 4.0 | 9.6 | 44.0 |
Միջին ամսական արևային ժամ | 55.3 | 86.0 | 126.0 | 158.3 | 221.5 | 204.8 | 234.1 | 226.9 | 164.8 | 119.1 | 60.0 | 44.9 | 1701,7 |
աղբյուր: [4] |
Քաղաքական դրություն խմբագրել
2011 թվականի ընտրության արդյունքում կոմունայի բուրգոմիստր է դարձել Յոհանես Վայդբահերը («Ավստրիական ժողովրդական կուսակցություն»)[5]։ Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 37 տեղից.
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 21 տեղ
- Ավստրիական ժողովրդական կուսակցություն - 7 տեղ
- Կանաչներ - 5 տեղ
- Ազատության ավստրիական կազմակերպություն - 4 տեղ
Բնակչություն խմբագրել
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1869 | 4553 | — |
1880 | 5078 | +11.5% |
1890 | 5584 | +10.0% |
1900 | 6021 | +7.8% |
1910 | 6340 | +5.3% |
1923 | 6678 | +5.3% |
1934 | 6998 | +4.8% |
1939 | 7850 | +12.2% |
1951 | 12 013 | +53.0% |
1961 | 14 457 | +20.3% |
1971 | 16 436 | +13.7% |
1981 | 16 318 | −0.7% |
1991 | 16 264 | −0.3% |
2001 | 16 337 | +0.4% |
2011 | 16 182 | −0.9% |
2015 | 16 380 | +1.2% |
Նշանավոր մարդիկ խմբագրել
1889 թվականի ապրիլի 20-ին Ռանսհոֆեն ավանում, որը հետագայում մտել է Բրաունաու ամ Ինի կազմի մեջ, ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ 1933 թվականին Հիտլերը ստացել է Ռանսհոֆենի պատվավոր քաղաքացու կոչում։ 1989 թվականին տան առաջ (հասցե` Salzburger Vorstadt 15), որտեղ ծնվել է Հիտլերը, տեղադրվել է հուշատախտակ պատերազմի ու ֆաշիզմի դեմ[6]։ 2011 թվականին Բրաունաու ամ Ինի քաղաքային խորհուրդը հատարարել է, որ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը խարհրդանշական ձևով հանվում է Ադոլֆ Հիտլերից` միաժամանակ նշելով նաև, որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որը կհաստատեր, որ Բրաունաու ամ Ինը Հիտլերին տվել է պատվավոր քաղաքացու կոչում[7]։
Տեսարժան վայրեր խմբագրել
- Սուրբ Ստեփանոսի տաճար - Ավստրիայի` բարձրությամբ չորրորդ տաճարը (87 մ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 58.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Կաղապար:ВТ-ВЭС
- ↑ «Klimadaten von Österreich, 1971–2000». Central Institution for Meteorology and Geodynamics. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Вайдбахер — новый бургомистр города Браунау-ам-Инн(գերմ.)
- ↑ «Дом, где родился Гитлер, может быть продан». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Город в Австрии лишил Гитлера почетного гражданства
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննի Բրաունաու» հոդվածին։ |