Ինդուլգենցիա

Ինդուլգենցիա (լատ. indulgere - ողորմածություն ցուցաբերել), «մեղքերի թողությունը» և թողության վկայականները կաթոլիկ եկեղեցում։ Հաստատվել է XI դարում։ Ինդուլգենցիայի տեսական աղբյուրը «ավելցուկ արյան» մասին Թովմա Աքվինացու ուսմունքն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը՝ «մարմնացած թղթերում»՝ ինդուլգենցիայում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար։ XII-XIII դարերում սկսվել է ինդուլգենցիայի առատ վաճառքը՝ վերածվելով հոգևորականության և եկեղեցու հարստացման աղբյուրի։ Չնայած ինդուլգենցիայի վերացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափարախոսների հիմնական պահանջներից էր, սակայն գործածումը իսպառ չի վերացել։ Մեղքերի թողության թղթերի վաճառքը հանձնարարվել է Դոմինիկյան միաբանության վանականներին, որոնց դեմ էլ հանդես եկավ Լյութերը։

Երուսաղեմի պատրիարքի կողմից տրվող վկայական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդուլգենցիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 340