Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իզեո (այլ կիրառումներ)

Իզեո (իտալ.՝ Lago d'Iseo), [ˈlaːɡo diˈzɛːo] կամ Սեբինո (իտալ.՝ Sebino), Իտալիայի Լոմբարդիա մարզի չորրորդ ամենամեծ լիճը։ Սնվում է Օլյո գետով։

Իզեո լիճ

Իզեո լիճը
Կոորդինատներ
ՏեղագրությունԼոմբարդիա
Իտալիա Իտալիա
Երկարություն25 կմ
Ավազանի մակերեսը65.3 կմ²
Ամենամեծ խորությունը251 մ
Միջին խորությունը124 մ

Լճի տեսքը տիեզերքից
Իզեո (լիճ) (Իտալիա)##
Իզեո (լիճ) (Իտալիա)
Վիքիպահեստում

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

Լիճը գտնվում է Կամոնիկա տարածքում՝ Բրեշիա և Բերգամո քաղաքների մոտ։ Այն գրեթե հավասարապես բաժանված է Բերգամոյի և Բրեշիայի միջև։ Լճի արտաքին մակերեսը 65 քառակուսի կիլոմետր է, ծավալը՝ 8 մլն խորանարդ մետր, առավելագույն խորությունը՝ 251 մ, առավելագույն լայնությունը` 5000 մ, առավելագույն երկարությունը՝ 25 կմ, ափերի երկարությունը` 65 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը՝ 186 մետր։

Հյուսիսային Իտալիան հայտնի է իր խիստ արդյունաբերական քաղաքներով, որոնց միջև կան մի շարք ակնառու լճեր։ Իզեո լիճն աչքի է ընկնում իր բնական գեղեցկությամբ, սաղարթախիտ կանաչ լեռներով, որոնք շրջապատում են բյուրեղյա հստակ լիճը։

Լճի շուրջ կան մի քանի միջնադարյան քաղաքներ, որոնցից ամենամեծը Իզեոն է և Սարնիկոն։ Հատկանշական է զբոսաշրջության ոլորտը։ Լեռների կողմից կառուցած ճանապարհով կարելի է շրջանցել ամբողջ լիճը։

Լճի կենտրոնում է գտնվում Մոնտե Իզոլա կոմունան, որի մուտքն ապահովվում է լաստանավերով։

Այլ տվյալներ խմբագրել

2016 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 3-ը Իզեո լճի վրա իրականացվել է բուլղարացի արվեստագետներ Քրիստո և Ժան Կլոդների Լողացող ճեմուղիներ նախագիծը[1]։ Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել տարածքում[2]։

Բնակավայրեր խմբագրել

Լճի ափերին են գտնվում մի քանի փոքր քաղաքներ՝

Իզեո լճի կոմունաները
Բրեշիա
Բերգամո


Լճի տեսքը հարավային կողմից

Երկու փոքր կղզիներ՝ Լորետոն և Սուրբ Պողոսը, գտնվում են մասնավոր ենթակայության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Italy: Christo 'walk on water' project opens on Lake Iseo - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. «Chaos at Italian lake as crowds try to 'walk on water'». The Local. 2016 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզեո (լիճ)» հոդվածին։