Իդի Ամին Դադա (անգլ.՝ Idi Amin Dada, ոչ վաղ քան 1923 և ոչ ուշ քան 1928, Կոբոկո, Հյուսիսային շրջան, Ուգանդա և Կամպալա, Ուգանդա - օգոստոսի 16, 2003(2003-08-16)[2][3], , Ջիդդա), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։

Իդի Ամին
անգլ.՝ Idi Amin
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Ուգանդայի նախագահ
Հունվարի 25, 1971 - Ապրիլի 11, 1979
ՆախորդողՄիլթոն Օբոտե
ՀաջորդողՅուսուֆու Լուլե
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, սպա, բռնցքամարտիկ և Ռազմական գործ
ԴավանանքԻսլամ
Ծննդյան օր1925(1925)
Ծննդավայր Կոբոկո, Ուգանդայի Պրոտեկտորատ
Վախճանի օրՕգոստոսի 16, 2003
(78 տարեկան)
Վախճանի վայրՍաուդյան Արաբիա Ջիդդա, Սաուդյան Արաբիա
ԹաղվածՋիդդա
Քաղաքացիություն Ուգանդա,  Սաուդյան Արաբիա,  Ուգանդայի պրոտեկտորատ և  Ուգանդա[1]
ԱմուսինՄալյամու (ամուսնալուծված)
Կայ (ամուսնալուծված)
Նորա (ամուսնալուծված)
Մադինա (այրի)
Սարա Կյոլաբա (այրի)
ԶավակներՀաֆսա Արաբա
Էմիրա Հավա Վանգիտա
Ֆայսալ Վանգիտա
Խադիջա Աբիրիյա

Ծնվել է 1925 թ.՝ Կոկոբո բնակավայրում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ Տարիների ընթացքում բարձրանալով զինվորական աստիճաններում, 1970 թվականին Ամինը գահընկեց է անում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը[4]։

Ամինի կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարությամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարությամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների, ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց քանակը տատանվում է 100 000-ից[5] մինչև 500 000[6]։

Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո, Ամինն ապաստանում է Լիբիայում, և ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն 2003 թվականի օգոստոսի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bob Astles, al servicio del cruel dictador Idi Amín
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. «Իդի Ամին. կենսագրություն». «biography.com».
  5. Ուլման, Ռիչարդ Հ. (ապրիլ, 1978). «Մարդու իրավունքները և տնտեսական ուժը. Միացյալ Նահանգներն ընդդեմ Իդի Ամինի». «Foreign Affairs».
  6. Քիթլի, Պատրիկ (2003 թ․ օգոստոսի 18). «Դանբանական. Իդի Ամին». «The Guardian». Լոնդոն.

Արտաքին հղումներ խմբագրել